Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 14. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնն զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները:

2. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը պետք է առնվազն ներառեն սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված պահանջները:

4. Դատական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կրթություն.

2) դատական (պետական) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի գլխավոր ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ վեց տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում պետական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

5. Դատական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կրթություն.

2) դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

6. Դատական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթն իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

7. Դատական ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։