Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 15. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը

1. Սույն օրենքով սահմանված կարգով դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերից բացի, դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի նաև այն անձը՝

1) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։