Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 28. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խրախուսանքի տեսակներից բացի, դատական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել «դասային աստիճանի բարձրացում» խրախուսանքի տեսակը:

2. Դատական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակները կիրառում են`

1) դասային աստիճանի բարձրացման դեպքում՝ դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք.

2) մյուս դեպքերում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։