Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 23. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ դատական ծառայողն իրավունք չունի՝
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ: Դատական ծառայողը ցանկացած հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: