Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 62. Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 62. Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները

1. Դատական կարգադրիչը դատական ծառայողի, դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանություն կրողների նկատմամբ:

2. Կարգադրիչները պարտավոր են ծառայության ներկայանալ Կառավարության սահմանած համազգեստով և պատշաճ արտաքին տեսքով: Ոչ պատշաճ արտաքին տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչներին չի թույլատրվում անցնել ծառայության: Նման դեպքերում ստորաբաժանման պետը հանձնարարում է ոչ պատշաճ տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչին հնարավորին չափ սեղմ ժամկետում շտկել թերությունները և դրանից հետո նոր թույլատրում է վերջինիս անցնել ծառայության: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման պետը տվյալ կարգադրիչի փոխարեն ժամանակավորապես կարող է ծառայության նշանակել այլ կարգադրիչի:

3. Դատական կարգադրիչն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած՝ մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին:

4. Դատական կարգադրիչը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:

5. Դատական կարգադրիչը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր կամ շահավետ այլ առաջարկ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։