Հոդված 4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի գործառույթները
Հոդված 4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի գործառույթները
1. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը՝
1) նախապատրաստում և Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը.
2) իրականացնում է դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումը.
3) կազմում և վարում է դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց անձնական գործերը.
4) ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի բնականոն ընթացքը.
5) օժանդակում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների նախագծերի կազմմանը.
6) ապահովում է դատական իշխանության պաշտոնական կայքի բնականոն աշխատանքը, սպասարկումն ու դրանում զետեղվող տեղեկատվության ամբողջականությունը, ինչպես նաև դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի գործարկումը, սպասարկումը, ծրագրի բնականոն աշխատանքն ու պարբերաբար կատարելագործումը.
7) ապահովում է դատական վիճակագրության հավաքումը, վարումը, տրամադրումը Բարձրագույն դատական խորհրդին և դատարաններին, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական կայքում դատական վիճակագրության և այլ տվյալների հրապարակումը.
8) ապահովում է դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրականացումը.
9) ապահովում է առաջին ատյանի դատարանների դատավորների և դատարանի նախագահների, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորների, վերաքննիչ դատարանների նախագահների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրականացումը.
10) վարում է Դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառումը.
11) ապահովում է Դատական դեպարտամենտի ներքին աուդիտի աշխատանքները.
12) կազմակերպում է դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում մրցութային կարգով համալրման գործընթացը.
13) կազմակերպում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների գործունեության (կատարողականի) գնահատման գործընթացը.
14) իրականացնում է օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ: