Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Դատական ծառայողի վերապատրաստումը
Հոդված 19. Դատական ծառայողի վերապատրաստումը
1. Յուրաքանչյուր դատական ծառայող պարտավոր է վերապատրաստվել Արդարադատության ակադեմիայում՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
2. Պետական բյուջեով նախատեսվում են ծախսեր դատական ծառայողների վերապատրաստումն իրականացնելու համար:
3. Արդարադատության ակադեմիան վերապատրաստման ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում և Դատական դեպարտամենտ է ներկայացնում վերապատրաստման մասնակցած դատական ծառայողների քանակի և վերապատրաստման ժամաքանակի վերաբերյալ տեղեկությունները: