Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Դատական ծառայողի հիմնական իրավունքները
Հոդված 21. Դատական ծառայողի հիմնական իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, դատական ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
2) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
3) մրցույթի և գործունեության (կատարողականի) գնահատման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.
4) դատական ծառայության կազմակերպման ու կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը: