Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Դատական ծառայողի հիմնական պարտականությունները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 22. Դատական ծառայողի հիմնական պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, դատական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) մասնագիտական և ծառայողական պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ և բավարար գիտելիքների տիրապետելը.

2) ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուսումնասիրելը և սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

3) դատական ծառայողի վարքագծի կանոնները պահպանելը.

4) ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։