Հոդված 34. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները
Հոդված 34. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները
1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են՝
1) դատավորի, դատարանում և արտագնա նիստի անցկացման վայրում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
3) Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգի, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը.
4) Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, ինչպես նաև դրա սպասարկման տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից:
2. Դատական կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով անհրաժեշտության դեպքում համագործակցում է ոստիկանության և պետական այլ մարմինների հետ: