Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 77. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 77. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ գլխի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

2. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքը: Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործում է այնքանով, որքանով չի հակասում սույն օրենքի 1-ին և 3-րդ գլուխներին:

3. Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված օտար լեզուների իմացության պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից կարող են օգտվել նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

5. Դատական դեպարտամենտի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը:

6. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը դատական ծառայության այն պաշտոններում նշանակված անձինք, որոնց պաշտոնները 2018 թվականի հուլիսի 1-ից կհամարվեն քաղաքացիական ծառայության պաշտոններ, կշարունակեն պաշտոնավարել որպես քաղաքացիական ծառայողներ:

7. Մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալին, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և այդ պաշտոնից ազատում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ:

8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական ծառայության կամ դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ դատավորին կցված դատական ծառայողների, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու համապատասխանաբար այն դատական ծառայողին կամ դատական կարգադրիչին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին դատական ծառայողի կամ դատական կարգադրիչի համապատասխանությունը որոշում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կազմավորած համապատասխան հանձնաժողովների եզրակացության հիման վրա: Սույն մասով նախատեսված հանձնաժողովների կազմը և գործունեության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակում չի կատարվում, ապա այդ պաշտոնը համալրվում է սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2018 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-336-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։