Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումները

Սույն Համաձայնագրի նպատակներով՝

a) «ներդրում» եզրույթը նշանակում է՝ ցանկացած տեսակի ակտիվ, որը ներդրողի սեփականությունն է կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է նրա կողմից, ներառյալ՝

i) ձեռնարկություն կամ ձեռնարկության մասնաճյուղ,

ii) բաժնեմասեր, բաժնետոմսեր կամ ձեռնարկության կապիտալում մասնակցության այլ ձևեր,

iii) պարտատոմսեր, չապահովված պարտատոմսեր, փոխառություններ ու պարտքի այլ տեսակներ,

iv) ֆյուչերսներ, օպցիոններ և այլ ածանցյալ գործիքներ,

v) պայմանագրերից բխող իրավունքներ, ներառյալ` «Թըրնքի (Turnkey)», շինարարական, կառավարման, արտադրության կամ եկամուտների բաշխման մասին պայմանագրերը,

vi) դրամական պահանջներ և պահանջներ ֆինանսական արժեք ներկայացնող պայմանագրի ցանկացած գործողության նկատմամբ.

vii) մտավոր սեփականության իրավունքներ, ներառյալ` հեղինակային իրավունքները և հարակից իրավունքները, արտոնագրային իրավունքները և օգտակար մոդելների, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, բույսերի նոր սորտերի, ֆիրմային անվանումների նկատմամբ իրավունքները, ծագման մասին նշումները կամ աշխարհագրական տեղանուններն ու չբացահայտված տեղեկատվությունը,

viii) օրենքներով ու կանոնակարգերով կամ պայմանագրերով վերապահված այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` կոնցեսիաները, լիցենզիաները, լիազորություններն ու թույլտվությունները, ներառյալ բնական ռեսուրսների ուսումնասիրությունների և շահագործման համար տրվողները, և

ix) ցանկացած այլ նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ գույք և դրա հետ կապված ցանկացած գույքային իրավունքներ, ինչպիսիք են` վարձակալությունը, հիփոթեքը, գրավը և գրավականը:

Ներդրումը ներառում է ներդրումներից ստացված գումարները, մասնավորապես` շահույթը, տոկոսը, կապիտալի հավելաճը, շահաբաժինները, ռոյալթիները և վճարները։ Ակտիվների ներդրման ձևի փոփոխությունը չի ազդում դրանց բնույթի վրա՝ որպես ներդրումի.

b) «ներդրումային համաձայնագիր» եզրույթը նշանակում է՝ մի Պայմանավորվող կողմի կենտրոնական կամ տեղական կառավարման մարմնի կամ իշխանության և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կամ նրա ներդրումի, որն առաջին Պայմանավորվող կողմի տարածքում հանդիսանում է ձեռնարկություն, միջև գրավոր համաձայնություն, որը հիմք է հանդիսանում ներդրողի կամ ներդրման համար առաջին Պայմանավորվող կողմում ներդրում կատարելու կամ ձեռք բերելու մասով:

Գրավոր համաձայնությունը վերաբերում է երկու Կողմերի կողմից մեկ կամ մի քանի փաստաթղթերով կատարվող գրավոր համաձայնագրին, որով նախատեսվում են երկու Կողմերի համար պարտադիր փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ՝ 24-րդ հոդվածի 11-րդ կետի (b) ենթակետին համապատասխան կիրառելի օրենքի համաձայն: Առավել հստակության համար՝ վարչական կամ դատական մարմնի միակողմանի ակտը, ինչպիսիք են` Պայմանավորվող կողմի կողմից միայն իր կարգավորիչ իրավասության սահմաններում տրվող թույլտվությունը, լիցենզիան կամ լիազորությունը կամ առանձին որոշումը, հրամանը կամ վճիռը, առանձին վերցրած, և վարչական կամ դատական մարմնի՝ համաձայնության վերաբերյալ որոշումը կամ հրամանը չեն համարվում գրավոր համաձայնագիր.

c) «Պայմանավորվող կողմի ներդրող» եզրույթը նշանակում է.

i) ֆիզիկական անձ, ով ունի այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիություն՝ նրա գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն, կամ

ii) այդ Պայմանավորվող կողմի ձեռնարկություն,

որը ցանկանում է կատարել, կատարում է կամ կատարել է ներդրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում.

d) «ձեռնարկություն» եզրույթը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ անձ՝ կիրառելի օրենքների և կանոնակարգերի համաձայն պատշաճ կերպով հիմնադրված կամ կազմակերպված, շահույթ հետապնդող կամ չհետապնդող և մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ պետության հսկողության ներքո գտնվող, ներառյալ` ցանկացած կորպորացիա, տրեստ, ընկերակցություն, անհատ ձեռնարկատեր, համատեղ գործունեություն, միավորում, կազմակերպություն կամ ընկերություն.

e) «Պայմանավորվող կողմի ձեռնարկություն» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն պատշաճ կերպով հիմնադրված կամ կազմակերպված ձեռնարկություն.

f) «ներդրումային գործունեություն» եզրույթը նշանակում է՝ հիմնադրում, ձեռքբերում, ընդլայնում, շահագործում, կառավարում, պահպանում, օգտագործում, տիրապետում և վաճառք կամ այլ ձևով ներդրումների փոխանցում.

g) «տարածք» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի համար այդ Պայմանավորվող կողմի տարածքը և բացառիկ տնտեսական գոտին ու մայրցամաքային շելֆը, որոնց նկատմամբ այդ Պայմանավորվող կողմը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները կամ իրավազորությունը.

h) «գոյություն ունեցող» եզրույթը նշանակում է՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գործող.

i) «ազատ փոխարկելի արժույթ» եզրույթը նշանակում է՝ ազատ փոխարկելի արժույթ, ինչպես սահմանված է Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներով.

j) «ԱՀԿ համաձայնագիր» եզրույթը նշանակում է՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի համաձայնագիր՝ ստորագրված 1994 թվականի ապրիլի 15-ին՝ Մարաքեշում.

k) «ՄՍԻԱԱ համաձայնագիր» եզրույթը նշանակում է՝ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող ասպեկտների մասին» համաձայնագիր՝ ԱՀԿ համաձայնագրի 1(C) հավելվածի համաձայն.

l) «հայցվոր» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի ներդրող, որը մյուս Պայմանավորվող կողմի հետ ներդրումային վեճի կողմ է.

m) «պատասխանող» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմ, որը ներդրումային վեճի կողմ է.

n) «վեճի կողմ» եզրույթը նշանակում է՝ հայցվոր կամ պատասխանող.

o) «վեճի կողմ չհանդիսացող Կողմ» եզրույթը նշանակում է՝ այն Պայմանավորվող կողմը, որը ներդրումային վեճի կողմ չէ.

p) «դատարան» եզրույթը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ ընդհանուր իրավասության դատարան կամ վարչական դատարան, Ճապոնիայի համար՝ Արդարադատության դատարան.

q) «ՆՎԿՄԿ» եզրույթը նշանակում է՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն.

r) «ՆՎԿՄԿ լրացուցիչ միջոցի վերաբերյալ կանոններ» եզրույթը նշանակում է՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի քարտուղարության կողմից գործերի քննության լրացուցիչ միջոցը կարգավորող կանոններ.

s) «ՆՎԿՄԿ կոնվենցիա» եզրույթը նշանակում է՝ «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիա՝ ստորագրված 1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում.

t) «Նյու Յորքի կոնվենցիա» եզրույթը նշանակում է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիա՝ ստորագրված 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում.

u) «ՄԱԿՄԱԻՀ արբիտրաժային կանոններ» եզրույթը նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։