Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵՆ

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Համատեղ կոմիտեն

1. Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը, ցանկացած Պայմանավորվող կողմի խնդրանքով, ստեղծում են Համատեղ կոմիտե (այսուհետև՝ Կոմիտե): Կոմիտեի գործառույթներն են՝

a) քննարկել և վերանայել սույն Համաձայնագրի կիրարկումը և գործողությունը.

b) վերանայել 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պահպանվող, փոփոխվող չհամապատասխանող միջոցները՝ նման չհամապատասխանող միջոցառումների կրճատմանը կամ վերացմանը նպաստելու նպատակով.

c) քննարկել 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդունված կամ իրականացված չհամապատասխանող միջոցները՝ Պայմանավորվող կողմերի ներդրողների համար բարենպաստ պայմանների խրախուսման նպատակով.

d) փոխանակել տեղեկատվություն սույն Համաձայնագրի շրջանակների վերաբերյալ և քննարկել Համաձայնագրի շրջանակներում ներդրումային միջավայրի բարելավմանն առնչվող ներդրումների հետ կապված հարցեր, և

e) քննարկել ներդրումներին առնչվող ցանկացած այլ հարց սույն Համաձայնագրի վերաբերյալ:

2. Կոմիտեն անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերին ընդհանուր համաձայնությամբ կարող է ներկայացնել համապատասխան առաջարկություններ սույն Համաձայնագրի նպատակների ավելի արդյունավետ գործողության կամ իրագործման համար:

3. Կոմիտեն կազմված է Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից: Կոմիտեն, Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կարող է հրավիրել Պայմանավորվող կողմերի կառավարությունների անդամներ չհանդիսացող՝ համապատասխան մարմինների ներկայացուցիչների, որոնք ունեն քննարկվող հարցերի հետ կապված անհրաժեշտ փորձ, և ունենալ համատեղ հանդիպումներ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

4. Կոմիտեն իր գործառույթներն իրականացնելու համար սահմանում է իր սեփական ընթացակարգային կանոնները:

5. Կոմիտեն կարող է ստեղծել ենթակոմիտեներ և այդ ենթակոմիտեներին պատվիրակել հատուկ առաջադրանքներ:

6. Կոմիտեն հանդիպում է Պայմանավորվող կողմերից ցանկացածի պահանջով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։