Հոդված 29
Հոդված 29
Եզրափակիչ դրույթներ
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ծանուցումներն ստանալու ամսաթվերից վերջինից հետո՝ երեսուներորդ օրը: Այն կգործի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարվա ընթացքում և կշարունակի գործել մինչև 2-րդ կետում սահմանված կարգով դադարեցնելը:
2. Պայմանավորվող կողմը, մյուս Պայմանավորվող կողմին մեկ տարի առաջ նախապես գրավոր ծանուցելով, կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը առաջին տասը տարի ժամկետի վերջում կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև Պայմանավորվող կողմերից ցանկացածի ներդրողների կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
4. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրը, սույն Համաձայնագրի դրույթները կգործեն սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո՝ տասը տարի:
5. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում ուժի մեջ մտնելուց առաջ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ներկայացված հայցերի նկատմամբ:
6. Սույն Համաձայնագրի հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Ի վկայումն վերոգրյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2018 թվականի փետրվարի 14-ին, երկու բնօրինակով, անգլերենով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. մայիսի 15-ին
Հավելված I
7-րդ հոդվածի 1(a) ենթակետի մեջ նշված՝ գոյություն ունեցող չհամապատասխանող միջոցները
1. Պայմանավորվող կողմի համար նախատեսված առդիրում 7-րդ հոդվածի 1(a) ենթակետին համապատասխան ներկայացված են նրա գոյություն ունեցող այն միջոցները, որոնք ենթակա չեն հետևյալ հոդվածներով սահմանվող՝ որոշ կամ բոլոր պարտավորություններին.
a) 2-րդ հոդված,
b) 3-րդ հոդված կամ
c) 6-րդ հոդված։
2. Առդիրի յուրաքանչյուր գրառման մեջ ներկայացվում են հետևյալ տարրերը.
a) «Ոլորտ»՝ վերաբերում է այն ոլորտին, որի վերաբերյալ կատարվել է գրառումը,
b) «Ենթաոլորտ»՝ հղման առկայության դեպքում վերաբերում է այն կոնկրետ ենթաոլորտին, որի վերաբերյալ կատարվել է գրառումը,
c) «Տնտեսական գործունեության տեսակ»՝ հղման առկայության դեպքում և միայն թափանցիկություն ապահովելու նպատակով վերաբերում է չհամապատասխանող միջոցի շրջանակներում ներառված գործունեությանը՝ ազգային կամ միջազգային դասակարգման տնտեսական գործունեության տեսակների ծածկագրերին համապատասխան,
d) «Համապատասխան պարտավորություններ»՝ նկարագրում է 1-ին կետի մեջ նշված պարտավորությունները, որոնք, 7-րդ հոդվածի 1(a) ենթակետին համաձայն, չեն վերաբերում թվարկված միջոցին (միջոցներին),
e) «Միջոցներ»՝ սահմանում է այն օրենքները, կանոնակարգերը կամ այլ միջոցները, որոնց վերաբերյալ կատարվել է գրառումը։ «Միջոցներ» տարրի կազմում ներկայացված միջոցը՝
i) նշանակում է՝ միջոց փոփոխություններով, շարունակվող կամ վերականգնված՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, և
ii) ներառում է որևէ երկրորդական միջոց, որն ընդունվել է կամ իրականացվել է տվյալ միջոցի հիման վրա և դրան համապատասխան, և
f) «Նկարագրություն»՝ սահմանում է չհամապատասխանող միջոցը կամ ապահովում է այն միջոցի ոչ պարտադիր ընդհանուր նկարագրությունը, որի վերաբերյալ կատարվել է գրառումը։
3. Գրառման մեկնաբանության մեջ հաշվի են առնվում գրառման բոլոր տարրերը։ Գրառումը մեկնաբանվում է սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների ներքո, որոնց վերաբերյալ կատարվել է գրառումը, և «Միջոցներ» տարրը գերակայում է մյուս բոլոր տարրերի նկատմամբ։
4. Սույն հավելվածի իմաստով` «ՃՏԳՏՍԴ» եզրույթը նշանակում է՝ Ճապոնիայի տնտեսական գործունեության տեսակների ստանդարտ դասակարգիչ, որը սահմանվել է Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարարության կողմից և վերանայվել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին։
5. Սույն հավելվածի իմաստով «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013» եզրույթը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ, որը սահմանվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին:
Հայաստանի Հանրապետության համար նախատեսված առդիր
1 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ ԱՀԿ համաձայնագրի համաձայն` ծառայությունների ոլորտում ստանձնած պարտավորությունների առդիր (ՍԱԳՀ-137, 2004թ. (I. Հորիզոնական սահմանափակումներ))
Նկարագրություն Սուբսիդավորման իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան հիմնադրված իրավաբանական անձինք՝ անկախ այն հանգամանքից, թե ով է կապիտալի սեփականատերը:
2 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ Սահմանադրության փոփոխություններ (2015թ.), հոդված 60
Հողային օրենսգիրք ( ՀՕ-185, 2001թ.), հոդված 4
Նկարագրություն Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող օգտվել սեփականության իրավունքից և ունենալ հողի նկատմամբ սեփականության իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3 Ոլորտ Փոխադրումներ և պահեստային տնտեսություն
Ենթաոլորտ Օդային տրանսպորտի գործունեություն
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ (ՀԴ-011-2013)
51- Օդային տրանսպորտի գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Ավիացիայի մասին» օրենք (ՀՕ-81-Ն, 2007թ.), հոդված 43
Նկարագրություն Օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը տալիս է օդանավ շահագործողի վկայական՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով, բացառապես`
(a) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի առնվազն 51 տոկոսը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գրանցված իրավաբանական անձանց, և
(b) Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված մարմիններին:
Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով՝ տեխնիկական կարգավորման համար լիազորված մարմինը կարող է վերոնշյալ պայմաններից անել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավ շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:
4 Ոլորտ Փոխադրումներ և պահեստային տնտեսություն
Ենթաոլորտ Օդային տրանսպորտի գործունեություն
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ (ՀԴ-011-2013)
51 - Օդային տրանսպորտի գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Կատարման պահանջների արգելք (6-րդ հոդված)
Միջոցներ «Ավիացիայի մասին» օրենք (ՀՕ-81-Ն, 2007թ.), հոդված 35
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմերի անդամներ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե լիազորված մարմինը բացառության կարգով այլ որոշում չի կայացնում:
5 Ոլորտ Մշակույթ, զվարճություններ և հանգիստ
Ենթաոլորտ Շահումով խաղերի կազմակերպման գործունեություն
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ (ՀԴ-011-2013)
92.00.3 - Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Վիճակախաղերի մասին» օրենք, (ՀՕ-3-Ն, 2003թ.), հոդված 4
Նկարագրություն Միայն առևտրային կազմակերպությունները, որոնց հիմնադիրները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և/կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված՝ իրավաբանական անձինք, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն:
6 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ Կառավարության 2011 թվականի N 1441-Ն որոշում, հավելված 2, կետ 3
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրությամբ, գեոդեզիայով, չափագրմամբ և հողերի կառավարմամբ կարող են զբաղվել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր պետական լիազոր մարմնից ստացել են որակավորման վկայական։
7 Ոլորտ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
Ենթաոլորտ Իրավաբանական գործունեություն
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
69.1 – Իրավաբանական գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Նոտարիատի մասին» օրենք, (ՀՕ-274, 2001թ.), հոդված 10
Նկարագրություն Նոտարի պաշտոնում կարող են նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
8 Ոլորտ Վարչարարական և օժանդակ գործունեություն
Ենթաոլորտ Անվտանգություն և հետաքննություններ
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
80.1 – Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենք, (ՀՕ-6-Ն, 2012թ.), հոդված 12
Նկարագրություն Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական ու պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի և հատուկ միջոցների օգտագործմամբ) իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
9 Ոլորտ Տեղեկատվություն և կապ
Ենթաոլորտ Կինոյի արտադրություն, հեռուստատեսային ծրագրերի թողարկում, երաժշտական և այլ աուդիո ձայնագրություններ, հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
60 - Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Միջոցներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք (ՀՕ-97, 2000թ.), հոդված 16 և 55.1
Նկարագրություն Մասնավոր մուլտիպլեքսորը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձ: Օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է ավել լինի հեռուստառադիոընկերության և մասնավոր մուլտիպլեքսորի որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից կամ դրան հավասար: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջազգային համաձայնագրերով:
10 Ոլորտ Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
64 - Ֆինանսական ծառայություններ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենք (ՀՕ-68, 1996թ.), հոդված 4 և 14
Նկարագրություն Բանկային գործունեությունը պետք է մատուցվի միայն իրավաբանական անձի և/կամ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և լիցենզիավորված մասնաճյուղի կողմից:
11 Ոլորտ Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ (ՀԴ-011-2013)
65 - Ապահովագրական ծառայություններ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Միջոցներ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենք (ՀՕ-177-Ն, 2007թ.), հոդված 1 և 47
Նկարագրություն Ապահովագրական ծառայությունը մատուցվում է միայն իրավաբանական անձի և/կամ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և գրանցված մասնաճյուղի կողմից:
Օտարերկրյա ապահովագրական ընկերությունները կարող են Հայաստանի Հանրապետությունում, առանց մասնաճյուղ կամ դուստր իրավաբանական անձ հիմնադրելու, հրապարակային օֆերտայի միջոցով ապահովագրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, եթե գրանցված են այն երկրներում, որոնք հանդիսանում են ԱՀԿ համաձայնագրի շրջանակում կնքված միջազգային համաձայնագրերի կողմ (որոնց անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը). այդպիսի իրավաբանական անձինք կարող են միայն իրականացնել ապահովագրություն` ծածկելով հետևյալ ռիսկերը.
a) ծովային փոխադրումներ, քաղաքացիական ավիացիա, տիեզերանավերի բացթողում) և ֆրախտ (ներառյալ ուղեկցող և սպասարկող անձնակազմը). նման ապահովագրությունը կարող է տարածվել փոխադրվող գույքի, փոխադրող տրանսպորտային միջոցի և նման փոխադրումից բխող ցանկացած պատասխանատվության վրա, ինչպես բոլորը միասին, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած.
b) միջազգային բեռնափոխադրումներ, և
c) վերաապահովագրություն ու ռետրոցեսիա և վերաապահովագրության հետ կապված այլ ծառայություններ:
12 Ոլորտ Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
66 - Ֆինանսներ և ապահովագրություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենք (ՀՕ-195-Ն, 2007թ.), հոդված 3, 25, 43 և 49
Նկարագրություն Ներդրումային ծառայությունները «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետք է մատուցվեն միայն իրավաբանական անձի և/կամ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և գրանցված մասնաճյուղի կողմից:
13 Ոլորտ Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
66 - Ֆինանսներ և ապահովագրություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենք (ՀՕ-245-Ն, 2010թ.), հոդված 55 և 60
Կենտրոնական բանկի խորհրդի 10/01 կանոնակարգ (կանոնակարգ 116-Ն, 2011թ.), հոդված 38
Նկարագրություն Ֆոնդի կառավարման ծառայությունը պետք է մատուցվի միայն իրավաբանական անձի և/կամ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված մասնաճյուղի կողմից:
14 Ոլորտ Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013
64.92.1 - Գրավատների գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենք (ՀՕ-43-Ն, 2003թ.), հոդված 3
Նկարագրություն Գրավատնային գործունեություն կարող է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից:
Ճապոնիայի համար նախատեսված առդիր
1 Ոլորտ Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն (Բուսաբույծների իրավունքները)
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 0119 Տարբեր մշակաբույսերի աճեցում
ՃՏԳՏՍԴ 0243 Անտառային ծառատեսակների մատղաշի տնկարարական ծառայություններ
ՃՏԳՏՍԴ 0413 Ջրիմուռների ակվակուլտուրա
ՃՏԳՏՍԴ 0415 Սերմերի ակվակուլտուրա
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Միջոցներ «Սերմերի և սածիլների մասին» օրենք (1998 թվականի թիվ 83), 10-րդ հոդված
Նկարագրություն Օտարերկրյա անձը, որը չունի ո՛չ մշտական բնակության վայր, ո՛չկացության կարգավիճակ (ո՛չ գործունեության իրականացման վայր՝ իրավաբանական անձի դեպքում), Ճապոնիայում չի կարող օգտվել բուսաբույծների համար սահմանված իրավունքներից կամ հարակից իրավունքներից՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
a) եթե երկիրը, որի քաղաքացի է տվյալ անձը, կամ այն երկիրը, որտեղ տվյալ անձն ունի մշտական բնակության վայր կամ կացության կարգավիճակ (կամ նրա գործունեության իրականացման վայր՝ իրավաբանական անձի դեպքում), 1972 թվականի նոյեմբերի 10-ին, 1978 թվականի հոկտեմբերի 23-ին և 1991 թվականի մարտի 19-ին Ժնևում վերանայված՝ 1961 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայի պայմանավորվող կողմ է.
b) եթե երկիրը, որի քաղաքացի է տվյալ անձը, կամ այն երկիրը, որտեղ տվյալ անձն ունի մշտական բնակության վայր կամ կացության կարգավիճակ (կամ նրա գործունեության իրականացման վայր՝ իրավաբանական անձի դեպքում), 1972 թվականի նոյեմբերի 10-ին և 1978 թվականի հոկտեմբերի 23-ին Ժնևում վերանայված՝ 1961 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Բույսերի նոր տեսակների պաշտպանության միջազգային կոնվենցիայի (այսուհետև՝ սույն հավելվածում՝ «1978 թվականի ՈՒՊՕՎ [UPOV] կոնվենցիա») պայմանավորվող կողմ է կամ երկիր, որի նկատմամբ Ճապոնիան կիրառում է 1978 թվականի ՈՒՊOՎ կոնվենցիան՝ 1978 թվականի ՈՒՊOՎ կոնվենցիայի 34-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, և հետագայում ապահովում է բույսերի այն ցեղի և տեսակի պաշտպանությունը, որին պատկանում է տվյալ անձի՝ դիմումի մեջ նշված բուսատեսակը, կամ
c) եթե տվյալ անձի քաղաքացիության երկիրը Ճապոնիայի քաղաքացիների համար ապահովում է բուսատեսակների պաշտպանություն՝ իր սեփական քաղաքացիներին տրամադրվող միևնույն պայմաններով (ներառյալ այն երկիրը, որը Ճապոնիայի քաղաքացիների համար այդպիսի պաշտպանություն է ապահովում՝ պայմանով, որ Ճապոնիան թույլ կտա այդ երկրի քաղաքացիներին օգտվելու բուսաբույծների համար սահմանված իրավունքներից կամ հարակից իրավունքներից), և հետագայում ապահովում է բույսերի այն ցեղի և տեսակի պաշտպանությունը, որին պատկանում է տվյալ անձի՝ դիմումի մեջ նշված բուսատեսակը։
2 Ոլորտ Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և հարակից ծառայություններ (բացառությամբ II հավելվածի՝ Ճապոնիայի համար նախատեսված առդիրի թիվ 8 գրառմամբ նախատեսված՝ տարածքային ջրերում, ներքին ջրերում, բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային շելֆում գտնվող ձկնային տնտեսությունների)
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 01 Գյուղատնտեսություն
ՃՏԳՏՍԴ 02 Անտառային տնտեսություն
ՃՏԳՏՍԴ 03 Ձկնային տնտեսություն՝ բացառությամբ ակվակուլտուրայի
ՃՏԳՏՍԴ 04 Ակվակուլտուրա
ՃՏԳՏՍԴ 6324 Գյուղատնտեսական կոոպերատիվներ
ՃՏԳՏՍԴ 6325 Ձկնային տնտեսություն և ձկնամթերքի վերամշակման կոոպերատիվներ
ՃՏԳՏՍԴ 871 Գյուղատնտեսական, անտառային տնտեսության և ձկնային տնտեսության կոոպերատիվների միություններ, այլ տեղում չդասակարգված։
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսության ու հարակից ծառայությունների ոլորտներում (բացառությամբ II հավելվածի՝ Ճապոնիայի համար նախատեսված առդիրի թիվ 8 գրառմամբ նախատեսված՝ տարածքային ջրերում, ներքին ջրերում, բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային շելֆում գտնվող ձկնային տնտեսությունների)։
3 Ոլորտ Ֆինանսների կառավարում
Ենթաոլորտ Բանկային գործունեություն
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 622 Բանկեր՝ բացառությամբ կենտրոնական բանկի
ՃՏԳՏՍԴ 631 Փոքր ձեռնարկությունների աջակցության ֆինանսական հաստատություններ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենք (1971 թվականի թիվ 34 оրենք), 2-րդ հոդված
Նկարագրություն Ավանդների հատուցումը երաշխավորող համակարգը կիրառվում է միայն այն ֆինանսական հաստատությունների համար, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են Ճապոնիայի իրավազորության ներքո։
Ավանդների հատուցումը երաշխավորող համակարգը չի կիրառվում օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից ընդունվող ավանդների նկատմամբ։
4 Ոլորտ Ջերմամատակարարում
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 3511 Ջերմամատակարարում
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ ջերմամատակարարման ոլորտում:
5 Ոլորտ Տեղեկատվություն և կապի միջոցներ
Ենթաոլորտ Հեռահաղորդակցություն
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 3700 Հիմնականում կառավարչական գործունեությամբ զբաղվող գլխամասային գրասենյակներ
ՃՏԳՏՍԴ 3711 Տարածքային կապ՝ բացառությամբ լարային հեռախոսակապի
ՃՏԳՏՍԴ 3731 Հեռահաղորդակցության հետ կապված ծառայություններ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Միջոցներ «Նիպպոն թելիգրաֆ ընդ թելիֆոն քորփրեյշնի» և այլ կորպորացիաներին վերաբերող օրենք (1984 թվականի թիվ 85 օրենք), 6-րդ և 10-րդ հոդվածներ
Նկարագրություն 1. «Նիպպոն թելիգրաֆ ընդ թելիֆոն քորփրեյշն»-ը չի կարող բաժնետերերի իր գրանցամատյանում մուտքագրել անվանում ու հասցե, եթե ուղղակիորեն և/կամ անուղղակիորեն ձայնի իրավունք ունեցող` «a»-«c» ենթակետերում նշված անձանց թվի ընդհանուր հարաբերակցությունը հասնում կամ գերազանցում է մեկ երրորդը՝
a) ֆիզիկական անձ, որը չունի Ճապոնիայի քաղաքացիություն.
b) օտարերկրյա կառավարություն կամ նրա ներկայացուցիչ, և
c) օտարերկրյա իրավաբանական անձ կամ օտարերկրյա սուբյեկտ։
2. Ճապոնիայի քաղաքացիություն չունեցող որևէ ֆիզիկական անձ չի կարող ստանձնել «Նիպպոն թելիգրաֆ ընդ թելիֆոն քորփրեյշն»-ի, «Նիպպոն թելիգրաֆ ընդ թելիֆոն իսթ քորփրեյշն»-ի և «Նիպպոն թելիգրաֆ ընդ թելիֆոն ուեսթ քորփրեյշն»-ի տնօրենների խորհրդի անդամի կամ աուդիտորի պաշտոնը։
6 Ոլորտ Տեղեկատվություն և կապի միջոցներ
Ենթաոլորտ Հեռահաղորդակցություն և համացանցային ծառայություններ
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 3711 Տարածքային կապ՝ բացառությամբ լարային հեռախոսակապի
ՃՏԳՏՍԴ 3712 Հեռահար կապ
ՃՏԳՏՍԴ 3719 Տարբեր տեսակի ֆիքսված կապեր
ՃՏԳՏՍԴ 3721 Շարժական կապ
ՃՏԳՏՍԴ 401 Համացանցի հետ կապված ծառայություններ
Ծանոթագրություն. ՃՏԳՏՍԴ 3711, 3712, 3719, 3721 կամ 401 ծածկագրերին դասվող՝ այս գրառման մեջ ներառված գործունեության տեսակները սահմանափակվում են այն գործունեության տեսակներով, որոնք, «Հեռահաղորդակցության գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի (1984 թվականի թիվ 86 օրենք) համաձայն, ենթակա են պարտադիր գրանցման։
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում` հեռահաղորդակցության գործունեության և համացանցի վրա հիմնված ծառայությունների ոլորտում։
7 Ոլորտ Արտադրություն
Ենթաոլորտ Դեղամիջոցների և դեղերի արտադրություն
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 1653 Կենսաբանական պատրաստուկներ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմը (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանական և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում` կենսաբանական պատրաստուկների արտադրության ոլորտում։ Ավելի ստույգ, «կենսաբանական պատրաստուկների արտադրության ոլորտ»-ը առնչվում է այն հաստատությունում իրականացվող տնտեսական գործունեությանը, որը հիմնականում արտադրում է պատվաստանյութեր, շիճուկ, տոքսոիդ, հակատոքսին կամ վերոնշյալ արտադրանքին համանման որոշ պատրաստուկներ կամ արյունից ստացված արտադրանք։
8 Ոլորտ Արտադրություն
Ենթաոլորտ Կաշվի և կաշվից ստացվող արտադրանքի արտադրություն
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 1189 Մանածագործական հագուստ և պարագաներ, այլ տեղում չդասակարգված
ՃՏԳՏՍԴ 1694 Ժելատին և հարակցանյութեր
ՃՏԳՏՍԴ 192 Ռետինե և պլաստմասսայից կոշկեղեն և դրա օժանդակ պարագաներ
ՃՏԳՏՍԴ 2011 Կաշվի դաբաղում և վերջնամշակում
ՃՏԳՏՍԴ 2021 Մեխանիկական սարքվածքներում և տեխնիկական այլ նպատակներով օգտագործվող կաշվից արտադրանք՝ բացի ձեռնոցներից և թաթմաններից
ՃՏԳՏՍԴ 2031 Կաշվե կոշկեղենի կոշկերեսի ձևվածքներ և օժանդակ պարագաներ
ՃՏԳՏՍԴ 2041 Կաշվե կոշկեղեն
ՃՏԳՏՍԴ 2051 Կաշվե ձեռնոցներ և թաթմաններ
ՃՏԳՏՍԴ 2061 Ճամփորդական պարագաներ
ՃՏԳՏՍԴ 207 Ձեռքի պայուսակներ և փոքր ճամպրուկներ
ՃՏԳՏՍԴ 2081 Մորթով կաշի
ՃՏԳՏՍԴ 2099 Դաբաղած կաշվից զանազան արտադրանք
ՃՏԳՏՍԴ 3253 Սպորտային և մարմնամարզական ապրանքներ
Նշում 1՝ ՃՏԳՏՍԴ 1189 կամ 3253 ծածկագրերին դասվող՝ այս գրառման մեջ ներառված գործունեության տեսակները սահմանափակվում են կաշվե և կաշվից ստացվող արտադրանքի արտադրությանն առնչվող գործունեության տեսակներով։
Նշում 2՝ ՃՏԳՏՍԴ 1694 ծածկագրին դասվող՝ այս գրառման մեջ ներառված գործունեության տեսակները սահմանափակվում են կենդանական ծագման սոսնձի (նիկավա) և ժելատինի արտադրությանն առնչվող գործունեության տեսակներով։
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ` «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում` կաշվի և կաշվից ստացվող արտադրանքի արտադրության ոլորտում։
9 Ոլորտ Նավի պետական պատկանելիությանը վերաբերող հարցեր
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ՝
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Միջոցներ «Նավերի մասին» օրենք (1899 թվականի թիվ 46 օրենք), 1-ին հոդված
Նկարագրություն Նավին տրվում է Ճապոնիայի պետական պատկանելիություն այն դեպքում, եթե դրա սեփականատերը Ճապոնիայի քաղաքացի է կամ Ճապոնիայի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան ստեղծված ընկերություն է, որի բոլոր ներկայացուցիչները և գործերը կառավարող ղեկավար անձնակազմի անդամների ոչ պակաս, քան երկու երրորդը Ճապոնիայի քաղաքացի է։
10 Ոլորտ Հանքարդյունաբերություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 05 Քարի և խճի արդյունահանում
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Հանքարդյունաբերության մասին» օրենք (1950 թվականի թիվ 289 oրենք), 2-րդ և 3-րդ գլուխներ
Նկարագրություն Միայն Ճապոնիայի քաղաքացին կամ Ճապոնիայի իրավաբանական անձը կարող է ունենալ ընդերքօգտագործման իրավունքներ կամ ընդերքօգտագործմանն առնչվող վարձակալության իրավունքներ։
11 Ոլորտ Նավթարդյունաբերություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 053 Հում նավթի և բնական գազի արտադրություն
ՃՏԳՏՍԴ 1711 Նավթի վերամշակում
ՃՏԳՏՍԴ 1721 Քսայուղեր և թանձր քսուքներ (նավթի վերամշակման գործարաններում չպատրաստվող)
ՃՏԳՏՍԴ 1741 Ճանապարհային ծածկույթի համար նախատեսված նյութեր
ՃՏԳՏՍԴ 1799 Այլ նավթամթերք և ածխամթերք
ՃՏԳՏՍԴ 4711 Սովորական պահեստավորում՝ բացառությամբ սառնարանային պահեստավորման
ՃՏԳՏՍԴ 4721 Սառնարանային պահեստավորում
ՃՏԳՏՍԴ 5331 Նավթ
ՃՏԳՏՍԴ 6051 Բենզակայաններ
ՃՏԳՏՍԴ 6052 Վառելիքի պահեստներ՝ բացառությամբ բենզակայանների
ՃՏԳՏՍԴ 9299 Այլ գործարար ծառայություններ՝ այլ տեղում չդասակարգված
Նշում 1՝ ՃՏԳՏՍԴ 1741, 1799, 4711, 4721 կամ 6052 ծածկագրերին դասվող՝ այս գրառման մեջ ներառված գործունեության տեսակները սահմանափակվում են նավթարդյունաբերության հետ կապված գործունեության տեսակներով։
Նշում 2՝ ՃՏԳՏՍԴ 9299 ծածկագրին դասվող՝ այս գրառման մեջ ներառված գործունեության տեսակները սահմանափակվում են հեղուկացված նավթային գազի արդյունաբերությանն առնչվող գործունեության տեսակներով։
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ նավթի արդյունաբերության մեջ։ Բոլոր օրգանական քիմիական նյութերը, ինչպիսիք էթիլենը, էթիլենգլիկոլը և պոլիկարբոնատներն են, նավթարդյունաբերության շրջանակներից դուրս են։ Այդպիսով, «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքով նախատեսված նախնական ծանուցումը չի պահանջվում այս արտադրանքի արտադրության ոլորտում ներդրումների կատարման համար։
12 Ոլորտ Անվտանգության պահպանության ծառայություններ
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 923 Պահակային ծառայություններ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ` «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (1980 թվականի թիվ 261 նախարարների կաբինետի որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ անվտանգության պահպանության ծառայությունների ոլորտում։
13 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Օդային փոխադրումներ
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 4600 Հիմնականում կառավարչական գործունեությամբ զբաղվող գլխամասային գրասենյակներ
ՃՏԳՏՍԴ 4611 Օդային փոխադրումներ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
«Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենք (1952 թվականի թիվ 231 օրենք), 7-րդ և 8-րդ գլուխներ
Նկարագրություն 1. «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ օդային փոխադրումների հետ կապված գործունեության ոլորտում։
2. Հողային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարի՝ օդային փոխադրումների հետ կապված գործունեությունը որպես Ճապոնիայի օդային փոխադրող իրականացնելու թույլտվությունը չի տրամադրվում այդ թույլտվության համար դիմող հետևյալ ֆիզիկական անձանց կամ սուբյեկտներին՝
a) ֆիզիկական անձ, որը չունի Ճապոնիայի քաղաքացիություն.
b) օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետական կամ դրան համարժեք կառույց.
c) որևէ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան հիմնադրված իրավաբանական անձ կամ այլ սուբյեկտ, և
d) «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանց կամ սուբյեկտների կողմից ներկայացվող իրավաբանական անձը. այն իրավաբանական անձը, որի տնօրենների մեկ երրորդը կամ ավելին բաղկացած է «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից, կամ այն իրավաբանական անձը, որում ձայնի իրավունք ունեցողների մեկ երրորդը կամ ավելին կազմում են «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձինք կամ սուբյեկտները։
3. Ճապոնիայի օդային փոխադրողը կամ այդպիսի օդային փոխադրողին զգալիորեն վերահսկող այնպիսի ընկերություն, ինչպիսին հոլդինգային ընկերությունն է, կարող է մերժել 2(a)-2(c) ենթակետերում նշված ֆիզիկական անձի կամ սուբյեկտի խնդրանքը, որին պատկանում են այդպիսի օդային փոխադրողի կամ ընկերության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները, գրանցել նրա անունը և հասցեն բաժնետերերի գրանցամատյանում, եթե այդպիսի օդային փոխադրողը կամ ընկերությունը, այդ պահանջն ստանալով, դառնում է 2(d) ենթակետի մեջ նշված իրավաբանական անձ։
4. Միջազգային ավիափոխադրումների գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա օդային փոխադրողներից պահանջվում է ձեռք բերել հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարի թույլտվությունը։
5. Հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարի թույլտվությունը պահանջվում է վարձատրության դիմաց դեպի Ճապոնիա և Ճապոնիայից դուրս ուղևորների ավիափոխադրման համար օտարերկրյա օդային տրանսպորտային միջոց օգտագործելու համար։
6. Օտարերկրյա օդային տրանսպորտային միջոցը չի կարող օգտագործվել Ճապոնիայի տարածքում գտնվող վայրերի միջև թռիչք իրականացնելու համար։
14 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Օդային փոխադրումներ
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 4600 Հիմնականում կառավարչական գործունեությամբ զբաղվող գլխամասային գրասենյակներ
ՃՏԳՏՍԴ 4621 Ավիացիոն ծառայություններ՝ բացառությամբ օդային փոխադրումների
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի
թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
«Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենք (1952 թվականի թիվ 231 օրենք), 7-րդ և 8-րդ գլուխներ
Նկարագրություն 1. «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում` ավիացիոն աշխատանքների հետ կապված գործունեության ոլորտում։
2. Հողային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարի թույլտվությունը՝ ավիացիոն աշխատանքների հետ կապված գործունեությամբ զբաղվելու համար, չի տրամադրվում այդ թույլտվության համար դիմող հետևյալ ֆիզիկական անձանց կամ սուբյեկտներին՝
a) ֆիզիկական անձ, որը չունի Ճապոնիայի քաղաքացիություն.
b) օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետական կամ դրան համարժեք կառույց.
c) որևէ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան հիմնադրված իրավաբանական անձ կամ այլ սուբյեկտ, և
d) «a», «b» կամ «c» ենթապարբերություններում նշված ֆիզիկական անձանց կամ սուբյեկտների կողմից ներկայացվող իրավաբանական անձ. այն իրավաբանական անձը, որի տնօրենների մեկ երրորդը կամ ավելին բաղկացած է «a», «b» կամ «c» ենթապարբերություններում նշված ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից, կամ այն իրավաբանական անձը, որում ձայնի իրավունք ունեցողների մեկ երրորդը կամ ավելին կազմում են «a», «b» կամ «c» ենթապարբերություններում նշված ֆիզիկական անձինք կամ սուբյեկտները։
Այն դեպքում, երբ ավիացիոն աշխատանքների հետ կապված գործունեություն իրականացնող անձը դառնում է «a»-«d» ենթակետերում նշված ֆիզիկական անձ կամ սուբյեկտ, թույլտվությունը դադարում է գործել։ Թույլտվություն ստանալու պայմանները նաև վերաբերում են այնպիսի ընկերությունների, ինչպիսիք հոլդինգային ընկերություններն են, որոնք զգալիորեն վերահսկում են ավիացիոն աշխատանքների հետ կապված գործունեություն իրականացնող անձին։
3. Օտարերկրյա օդային տրանսպորտային միջոցը չի կարող օգտագործվել Ճապոնիայի տարածքում գտնվող վայրերի միջև թռիչք իրականացնելու համար։
15 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Օդային փոխադրումներ (օդանավի գրանցումն ազգային ռեգիստրում)
Տնտեսական գործունեության
տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Միջոցներ «Քաղաքացիական ավիացիայի մասին» օրենք (1952 թվականի թիվ 231 օրենք), 2-րդ գլուխ
Նկարագրություն 1. Ազգային ռեգիստրում չի կարող գրանցվել հետևյալ ֆիզիկական անձանց կամ սուբյեկտների սեփականություն հանդիսացող օդային տրանսպորտային միջոցը.
a) ֆիզիկական անձ, որը չունի Ճապոնիայի քաղաքացիություն.
b) օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա կառույց կամ դրան համարժեք պետական.
c) որևէ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան հիմնադրված իրավաբանական անձ կամ այլ սուբյեկտ, և
d) «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանց կամ սուբյեկտների կողմից ներկայացվող իրավաբանական անձ. այն իրավաբանական անձը, որի տնօրենների մեկ երրորդը կամ ավելին բաղկացած է «a», «b» կամ «c» ենթակետում նշված ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից, կամ այն իրավաբանական անձը, որում ձայնի իրավունք ունեցողների մեկ երրորդը կամ ավելին կազմում են «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձինք կամ սուբյեկտները։
2. Օտարերկրյա օդային տրանսպորտային միջոցը չի կարող գրանցվել ազգային ռեգիստրում։
16 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Բեռնառաքման գործունեություն (ներառյալ օդային փոխադրումների միջոցով բեռնառաքման գործունեություն)
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 4441 Բեռների հավաքման և առաքման ծառայությամբ բեռնափոխադրումներ
ՃՏԳՏՍԴ 4821 Բեռնափոխադրումներ՝ բացառությամբ բեռների հավաքման և առաքման ծառայությամբ բեռնափոխադրումների
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմը (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմը (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելքը
(6-րդ հոդված)
Միջոցներ «Բեռնառաքման գործունեության մասին» օրենք (1989 թվականի թիվ 82 օրենք),
2-ից 4-րդ գլուխներ
«Բեռնառաքման գործունեության մասին» օրենքի կատարման վերաբերյալ կանոնակարգ (Տրանսպորտի նախարարության 1990 թվականի թիվ 20 նախարարական հրաման)
Նկարագրություն Հետևյալ ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից միջազգային առաքումների օգտագործմամբ բեռնառաքման գործունեություն իրականացնելու համար պահանջվում է գրանցվել Հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունում կամ ստանալ նախարարի թույլտվությունը կամ հաստատումը։ Այդպիսի գրանցում թույլատրվում է, կամ այդպիսի թույլտվություն կամ հաստատում տրամադրվում է՝ փոխադարձության հիման վրա.
a) ֆիզիկական անձին, ով չունի Ճապոնիայի քաղաքացիություն.
b) օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա պետական կամ դրան համարժեք կառույցին.
c) որևէ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան հիմնադրված իրավաբանական անձին կամ այլ սուբյեկտ ին և
d) «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանց կամ սուբյեկտների կողմից ներկայացվող իրավաբանական անձին. այն իրավաբանական անձը, որի տնօրենների մեկ երրորդը կամ ավելին բաղկացած է «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից, կամ այն իրավաբանական անձը, որում ձայնի իրավունքի մեկ երրորդը կամ ավելին պատկանում է «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանց կամ սուբյեկտներին։։
17 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Բեռնառաքման գործունեություն (միայն օդային փոխադրումների միջոցով բեռնառաքման գործունեությունը)
Տնտեսական գործունեության
տեսակ ՃՏԳՏՍԴ 4441 Բեռների հավաքման և առաքման ծառայությամբ բեռնափոխադրումներ
ՃՏԳՏՍԴ 4821 Բեռնափոխադրումներ՝ բացառությամբ բեռների հավաքման և առաքման ծառայությամբ բեռնափոխադրումների
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Միջոցներ «Բեռնառաքման գործունեության մասին» օրենք (1989 թվականի թիվ 82 օրենք),
2-ից 4-րդ գլուխներ
«Բեռնառաքման գործունեության մասին» օրենքի կատարման վերաբերյալ կանոնակարգ (Տրանսպորտի նախարարության 1990 թվականի թիվ 20 նախարարական հրաման)
Նկարագրություն 1. Ճապոնիայի տարածքում գտնվող վայրերի միջև օդային փոխադրումների օգտագործմամբ բեռնառաքման գործունեություն չեն կարող իրականացնել հետևյալ ֆիզիկական անձինք կամ սուբյեկտները.
a) ֆիզիկական անձ, որը չունի Ճապոնիայի քաղաքացիություն.
b) օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետական կամ դրան համարժեք կառույց.
c) որևէ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան հիմնադրված իրավաբանական անձ կամ այլ սուբյեկտ, և
d) «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանց կամ սուբյեկտների կողմից ներկայացված իրավաբանական անձ. այն իրավաբանական անձը, որի տնօրենների մեկ երրորդը կամ ավելին բաղկացած է «a», «b» կամ «c» ենթակետերում նշված ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից, կամ այն իրավաբանական անձը, որում ձայնի իրավունք ունեցողների մեկ երրորդը կամ ավելին կազմում են «a», «b» կամ «c» ենթակետում նշված ֆիզիկական անձինք կամ սուբյեկտները։
2. 1-ին կետի մեջ նշված ֆիզիկական անձանցից կամ սուբյեկտներից միջազգային օդային փոխադրումների օգտագործմամբ բեռնառաքման գործունեություն իրականացնելու համար պահանջվում է գրանցվել Հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունում կամ ստանալ նախարարի թույլտվությունը կամ հաստատումը։ Այդպիսի գրանցում թույլատրվում է, կամ այդպիսի թույլտվություն կամ հաստատում տրամադրվում է փոխադարձության հիման վրա։
18 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Երկաթուղային փոխադրումներ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգում ՃՏԳՏՍԴ 421 Երկաթուղային փոխադրումներ
ՃՏԳՏՍԴ 4851 Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների կողմից տրամադրվող ծառայություններ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն 1. «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում` երկաթուղային փոխադրումների ոլորտում։
2. Երկաթուղային փոխադրումների գործունեության համար տրանսպորտային միջոցների կամ դրանց մասերի և բաղադրիչների արտադրությունը չի ներառվում երկաթուղային փոխադրումների գործունեության մեջ։ Այդպիսով, «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցում չի պահանջվում այս արտադրանքի արտադրության ոլորտում ներդրումների կատարման համար։
19 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Ավտոճանապարհային ուղևորափոխադրում
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 4311 Ավտոբուսային փոխադրումների օպերատորներ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն 1. «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ ավտոբուսներով փոխադրումների ոլորտում։
2. Ավտոբուսներով փոխադրումների ոլորտի համար տրանսպորտային միջոցների կամ դրանց մասերի և բաղադրիչների արտադրությունը չի ներառվում ավտոբուսներով փոխադրումների ոլորտում։ Այդպիսով, «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցումը չի պահանջվում այս արտադրանքի արտադրության ոլորտում ներդրումների կատարման համար։
20 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Ջրային ուղիներով փոխադրումներ
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 452 Ափամերձ փոխադրումներ
ՃՏԳՏՍԴ 453 Ներքին ջրային ուղիներով փոխադրումներ
ՃՏԳՏՍԴ 4542 Նավերի վարձակալություն ափամերձ փոխադրումների նպատակով
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում՝ ջրային ուղիներով փոխադրումների հետ կապված գործունեության ոլորտում։ Ավելի ստույգ, «ջրային ուղիներով փոխադրումների հետ կապված գործունեությունը» վերաբերում է օվկիանոսով/ծովով իրականացվող փոխադրումներին, առափնյա փոխադրումներին (այսինքն՝ Ճապոնիայում գտնվող նավահանգիստների միջև ծովային փոխադրումներին), ներքին ջրային ուղիներով փոխադրումներին և նավերի վարձակալության գործունեությանը։ Այնուամենայնիվ, նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը չի վերաբերում օվկիանոսով/ծովով փոխադրումների և նավերի վարձակալության գործունեությանը՝ բացառությամբ առափնյա նավերի վարձակալության գործունեության։
21 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Ջրային ուղիներով փոխադրումներ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Միջոցներ «Նավերի մասին» օրենք (1899 թվականի թիվ 46 օրենք), 3-րդ հոդված
Նկարագրություն Եթե այլ բան նախատեսված չէ Ճապոնիայի օրենքներով և կանոնակարգերով կամ միջազգային համաձայնագրերով, որոնց կողմ է Ճապոնիան, Ճապոնիայի դրոշը չկրող նավերին արգելվում է մուտք գործել Ճապոնիայում գտնվող՝ արտաքին առևտրի համար փակ նավահանգիստներ և բեռներ կամ ուղևորներ տեղափոխել Ճապոնիայում գտնվող նավահանգիստների միջև։
22 Ոլորտ Ջրամատակարարում և հիդրոտեխնիկական կառույցներ
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 3611 Ջրամատակարարում վերջնական օգտագործողների համար, բացառությամբ` արդյունաբերական օգտագործողների
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Միջոցներ` «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
Նկարագրություն «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենքի համաձայն՝ նախնական ծանուցման վերաբերյալ պահանջը վերաբերում է այն օտարերկրյա ներդրողներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Ճապոնիայում` ջրամատակարարման և հիդրոտեխնիկական կառույցների ոլորտում։
Հավելված II
7-րդ հոդվածի 2-րդ կետի մեջ նշված չհամապատասխանող միջոցները
1. Պայմանավորվող կողմի համար նախատեսված առդիրում, 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ներկայացված են կոնկրետ այն ոլորտները, ենթաոլորտները կամ գործունեությունը, որոնց համար այդ Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել գոյություն ունեցող միջոցները կամ ընդունել նոր կամ ավելի սահմանափակող միջոցներ, որոնք չեն համապատասխանում հետևյալ հոդվածներով սահմանվող պարտավորություններին.
a) 2-րդ հոդված,
b) 3-րդ հոդված կամ
c) 6-րդ հոդված։
2. Առդիրի յուրաքանչյուր գրառման մեջ ներկայացվում են հետևյալ տարրերը.
a) «Ոլորտ»՝ վերաբերում է այն ոլորտին, որի վերաբերյալ կատարվել է գրառումը,
b) «Ենթաոլորտ»՝ հղման առկայության դեպքում վերաբերում է այն կոնկրետ ենթաոլորտին, որի վերաբերյալ կատարվել է գրառումը,
c) «Տնտեսական գործունեության տեսակ»՝ հղման առկայության դեպքում և միայն թափանցիկություն ապահովելու նպատակներով վերաբերում է չհամապատասխանող միջոցի շրջանակներում ներառված գործունեությանը՝ ազգային կամ միջազգային դասակարգման տնտեսական գործունեության տեսակների ծածկագրերին համապատասխան,
d) «Համապատասխան պարտավորություններ»՝ ներկայացվում են 1-ին կետում նշված պարտավորությունները, որոնք, 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, չեն վերաբերում գրառման մեջ թվարկված ոլորտներին, ենթաոլորտներին կամ գործունեությանը,
e) «Նկարագրություն»՝ սահմանվում են գրառման մեջ ներառված ոլորտների, ենթաոլորտների կամ գործունեության շրջանակները կամ բնույթը,
f) «Գոյություն ունեցող միջոցներ»՝ նշված լինելու դեպքում թափանցիկություն ապահովելու նպատակներով ներկայացվում է գոյություն ունեցող այնպիսի միջոցների ոչ սպառիչ ցանկ, որոնք վերաբերում են գրառման մեջ ներառված ոլորտներին, ենթաոլորտներին կամ գործունեությանը։
3. Գրառման մեկնաբանության մեջ հաշվի են առնվում գրառման բոլոր տարրերը։ «Նկարագրություն» տարրը գերակայում է մյուս բոլոր տարրերի նկատմամբ։
4. Սույն հավելվածի նպատակներով` «ՃՏԳՏՍԴ» եզրույթը նշանակում է՝ Ճապոնիայի տնտեսական գործունեության տեսակների ստանդարտ դասակարգիչ, որը սահմանվել է Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարարության կողմից և վերանայվել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին։
5. Սույն հավելվածի նպատակներով` «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ ՀԴ-011-2013» եզրույթը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ, որը սահմանվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին:
Հայաստանի Հանրապետության համար նախատեսված առդիր
1 Ոլորտ Փոխադրումներ և պահեստային տնտեսություն
Ենթաոլորտ Օդային տրանսպորտի գործունեություն
Տնտեսական գործունեության տեսակ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ (ՀԴ-011-2013)
51 - Օդային տրանսպորտի գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք (6-րդ հոդված)
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ընդունել կամ իրականացնել օդանավակայանների կամ օդանավակայանի շահագործման ծառայությունների ոլորտում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց` պայմանով, որ նման միջոցը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածին, բացառությամբ այն միջոցի, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կողմ հանդիսացող երկրների ներդրողներին: Այս գրառման նպատակներով` «օդանավակայանի շահագործման ծառայություններ» եզրույթը նշանակում է՝ ավիատերմինալի, թռիչքադաշտի և օդանավակայանային ենթակառուցվածքների շահագործման այլ ծառայությունների տրամադրում վճարի դիմաց կամ պայմանագրային հիմունքներով։ Օդանավակայանի շահագործման ծառայությունները չեն ներառում աերոնավիգացիոն ծառայությունները:
Գոյություն ունեցող միջոցներ
2 Ոլորտ Փոստային ծառայություններ
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք (6-րդ հոդված)
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ընդունել կամ իրականացնել փոստային ծառայությունների ոլորտում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց` պայմանով, որ նման միջոցը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածին, բացառությամբ այն միջոցի, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կողմ հանդիսացող երկրների ներդրողներին:
Գոյություն ունեցող միջոցներ
3 Ոլորտ Ձկնային տնտեսություն
Ենթաոլորտ Ձկնային տնտեսությունը` ներքին ջրերում
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմը (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելքը (6-րդ հոդված)
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ընդունել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության ներքին ջրերում ձկնային տնտեսության ոլորտում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց` պայմանով, որ նման միջոցը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածին, բացառությամբ այն միջոցի, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կողմ հանդիսացող երկրների ներդրողներին: Այս գրառման նպատակներով «ձկնային տնտեսություն» եզրույթը նշանակում է՝ ջրային ռեսուրսների հավաքում և բուծում՝ ներառյալ ձկնային տնտեսության հետ կապված հետևյալ գործունեությունը.
a) ջրային ռեսուրսների ուսումնասիրություն՝ առանց նման ռեսուրսների հավաքման.
b) ջրային ռեսուրսների գրավում՝ խայծով.
c) ձկնային որսի պահպանում և վերամշակում.
d) ձկնային որսի և ձկնային արտադրանքի փոխադրում, և
e) ձկնային տնտեսության համար օգտագործվող այլ նավերի պարագաների տրամադրում։
Գոյություն ունեցող միջոցներ
4 Ոլորտ Զենքի և պայթուցիկ նյութերի արդյունաբերություն
Ենթաոլորտ Զենքի արդյունաբերություն
Պայթուցիկ նյութերի արտադրության արդյունաբերություն
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք (6-րդ հոդված)
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ընդունել կամ իրականացնել զենքի արդյունաբերության և պայթուցիկ նյութերի արտադրության արդյունաբերության ոլորտում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց` պայմանով, որ այդ միջոցը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածին, բացառությամբ այն միջոցի, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կողմ հանդիսացող երկրների ներդրողներին:
Գոյություն ունեցող միջոցներ
5 Ոլորտ Հանրային իրավապահ գործունեություն
և ուղղիչ ծառայություններ ու սոցիալական ծառայություններ
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք (6-րդ հոդված)
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ընդունել կամ իրականացնել պետական իրավապահ գործունեության և ուղղիչ ծառայությունների ու սոցիալական ծառայությունների, բացառությամբ սոցիալական բարեկեցության, տարրական և միջնակարգ կրթության, հանրային դասընթացների, առողջապահության և երեխաների խնամքի ոլորտներում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց` պայմանով, որ այդ միջոցը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածին, բացառությամբ այն միջոցի, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կողմ հանդիսացող երկրների ներդրողներին:
Գոյություն ունեցող միջոցներ
6 Ոլորտ Էներգետիկա
Ենթաոլորտ Էլեկտրաէներգիայի արդյունաբերություն
Գազի արդյունաբերություն
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք (6-րդ հոդված)
Նկարագրություն Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ընդունել կամ իրականացնել էներգետիկ ոլորտի «Ենթաոլորտ» տարրում ներկայացված ոլորտներում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց` պայմանով, որ նման միջոցը պետք է համապատասխանի 3-րդ հոդվածին, բացառությամբ այն միջոցի, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կողմ հանդիսացող երկրների ներդրողներին:
Գոյություն ունեցող միջոցներ
7 Ոլորտ Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Նկարագրություն Ինչ վերաբերում է ֆինանսական ծառայությունների ոլորտում ներդրումներին, Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում ընդունել կամ իրականացնել ցանկացած միջոց, որը տրամադրում է տարբերակված ռեժիմ այն տնտեսական միությունների երկրներին, որոնց կողմ է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս գրառման նպատակով «ֆինանսական ծառայություններ» եզրույթը նշանակում է՝ ապահովագրություն և ապահովագրության հետ կապված ծառայություններ, ինչպես նաև բանկային և այլ ֆինանսական ծառայություններ:
Գոյություն ունեցող միջոցներ
Ճապոնիայի համար նախատեսված առդիր
1 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Պետական ձեռնարկությունում կամ պետական կառույցում իր բաժնային մասնակցությունը կամ ակտիվները փոխանցելիս կամ տնօրինելիս Ճապոնիան իրավունք ունի.
a) արգելելու կամ սահմանափակումներ սահմանելու Հայաստանի Հանրապետության ներդրողների կողմից այդպիսի մասնակցության կամ ակտիվների սեփականության իրավունքի կամ նրանց ներդրումների նկատմամբ.
b) սահմանափակումներ սահմանելու Հայաստանի Հանրապետության ներդրողների կամ նրանց ներդրումների՝ որպես այդ մասնակցության կամ ակտիվների սեփականատերերի՝ ցանկացած վերակազմավորված ձեռնարկությունը վերահսկելու հնարավորության նկատմամբ, կամ
c) ընդունելու կամ իրականացնելու որևէ միջոց, որն առնչվում է որևէ վերակազմավորված ձեռնարկության գործադիր ղեկավարների, կառավարիչների կամ տնօրենների խորհրդի անդամների քաղաքացիությանը։
Գոյություն ունեցող միջոցներ
2 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու Ճապոնիայում հեռագրային ծառայությունների, փոստային ծառայությունների, մոլախաղերի և խաղագումարով գրազի ծառայությունների, ծխախոտային արտադրանքի արտադրության, Ճապոնիայի բանկի թղթադրամների արտադրության և մետաղադրամի հատման ու վաճառքի ոլորտում ներդրման հետ կապված որևէ միջոց։
Գոյություն ունեցող միջոցներ
3 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու ցանկացած միջոց, որով երկրներին տրամադրվում է տարբերակված ռեժիմ՝ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի համաձայն, որն առնչվում է՝
a) ավիացիային.
b) ձկնային տնտեսությանը կամ
c) ծովագնացության հարցերին՝ ներառյալ նավերով փրկարար գործունեությունը։
Գոյություն ունեցող միջոցներ
4 Ոլորտ Բոլորը
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ
(3-րդ հոդված)
Նկարագրություն Ազգային ռեժիմը և Առավել բարենպաստության
ռեժիմը չեն կարող կիրառվել Հայաստանի
Հանրապետության ներդրողների և նրանց ներդրումների
նկատմամբ՝ սուբսիդիաների առումով։
Գոյություն ունեցող միջոցներ
5 Ոլորտ Ավիատիեզերական արդյունաբերություն
Ենթաոլորտ Ավիացիոն արդյունաբերություն
Տիեզերական արդյունաբերություն
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու ավիացիոն արդյունաբերության և տիեզերական արդյունաբերության ոլորտում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց։
Գոյություն ունեցող միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ և 30-րդ հոդվածներ
Նախարարների կաբինետի՝ «Оտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի՝ 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ և 5-րդ հոդվածներ:
6 Ոլորտ Զենքի և պայթուցիկ նյութերի արդյունաբերություն
Ենթաոլորտ Զենքի արդյունաբերություն
Պայթուցիկ նյութերի արտադրության արդյունաբերություն
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու զենքի արդյունաբերության և պայթուցիկ նյութերի արտադրության արդյունաբերության ոլորտում ներդրումների հետ կապված ցանկացած միջոց։
Գոյություն ունեցող միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ և 30-րդ հոդվածներ
Նախարարների կաբինետի՝ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի՝ 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ և 5-րդ հոդվածներ:
7 Ոլորտ Էներգետիկա
Ենթաոլորտ Էլեկտրաէներգիայի արդյունաբերություն
Գազի արդյունաբերություն
Միջուկային էներգետիկայի արդյունաբերություն
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու էներգետիկայի արդյունաբերության ոլորտի «Ենթաոլորտ» տարրում ներկայացված ներդրումների հետ կապված ցանկացած միջոց։
Գոյություն ունեցող միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ և 30-րդ հոդվածներ
Նախարարների կաբինետի՝ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի՝ 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ և 5-րդ հոդվածներ:
8 Ոլորտ Ձկնային տնտեսություն
Ենթաոլորտ Տարածքային ջրերում, ներքին ջրերում, բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային շելֆում գտնվող ձկնային տնտեսություններ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգում ՃՏԳՏՍԴ 031 Ծովային ձկնային տնտեսություն ՃՏԳՏՍԴ 032 Ներքին ջրերում ձկնային տնտեսություն
ՃՏԳՏՍԴ 041 Ծովային ակվակուլտուրա
ՃՏԳՏՍԴ 042 Ներքին ջրերում ակվակուլտուրա
ՃՏԳՏՍԴ 8093 Ժամանցային ձկնորսական գործունեություն
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու Ճապոնիայի տարածքային ջրերում, ներքին ջրերում, բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային շելֆում ձկնային տնտեսության մեջ ներդրումների հետ կապված ցանկացած միջոց։
Այս գրառման նպատակներով «ձկնային տնտեսություն» եզրույթը նշանակում է՝ ջրային ռեսուրսների հավաքում և աճեցում` ներառյալ ձկնային տնտեսությանը վերաբերող հետևյալ գործունեությունը՝
a) ջրային ռեսուրսների ուսումնասիրություն՝ առանց նման ռեսուրսների հավաքման.
b) ջրային ռեսուրսների գրավում՝ խայծով.
c) ձկնային որսի պահպանում և վերամշակում.
d) ձկնային որսի և ձկնային արտադրանքի փոխադրում, և
e) ձկնային տնտեսության համար օգտագործվող այլ նավերի պարագաների տրամադրում։
Գոյություն ունեցող միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի՝ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի՝ 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
«Օտարերկրյա քաղաքացիների կողմից վարվող ձկնային տնտեսության գործունեության կարգավորման մասին» օրենք (1967 թվականի թիվ 60 օրենք), 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներ
«Բացառիկ տնտեսական գոտիներում ձկնային տնտեսությանն առնչվող ինքնիշխան իրավունքների իրացման մասին» օրենք (1996 թվականի թիվ 76 օրենք), 4-րդ, 5-րդ,
7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ հոդվածներ:
9 Ոլորտ Տեղեկատվություն և կապ
Ենթաոլորտ Հեռարձակման գործունեություն
Տնտեսական գործունեության տեսակ ՃՏԳՏՍԴ 380 Վարչական կամ օժանդակ տնտեսական գործունեությամբ զբաղվող հաստատություններ
ՃՏԳՏՍԴ 381 Հանրային հեռարձակում՝ բացառությամբ մալուխային հեռարձակման
ՃՏԳՏՍԴ 382 Մասնավոր հեռարձակում՝ բացառությամբ մալուխային հեռարձակման
ՃՏԳՏՍԴ 383 Մալուխային հեռարձակում
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու հեռարձակման գործունեության ներդրումների հետ կապված ցանկացած միջոց։
Գոյություն ունեցող միջոցներ «Արտարժույթի փոխանակման և արտաքին առևտրի մասին» օրենք (1949 թվականի թիվ 228 օրենք), 27-րդ հոդված
Նախարարների կաբինետի՝ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» որոշում (նախարարների կաբինետի՝ 1980 թվականի թիվ 261 որոշում), 3-րդ հոդված
«Ռադիոյի մասին» օրենք (1950 թվականի թիվ 131 օրենք), 2-րդ գլուխ
«Հեռարձակման մասին» օրենք (1950 թվականի թիվ 132 օրենք), 5-րդ և 8-րդ գլուխներ:
10 Ոլորտ Հողի հետ կապված գործարքներ
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիայում հողի ձեռքբերման կամ վարձակալության առումով նախարարների կաբինետի որոշմամբ օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ կարող են կիրառվել արգելքներ կամ սահմանափակումներ այն դեպքում, երբ Ճապոնիայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց նկատմամբ այդ օտարերկրյա պետությունում կիրառվում են նույնական կամ նմանատիպ արգելքներ կամ սահմանափակումներ։
Գոյություն ունեցող միջոցներ Օտարերկրացիներին վերաբերող՝ հողային հարաբերությունները կարգավորող օրենք (1925 թվականի թիվ 42 օրենք), 1-ին հոդված:
11 Ոլորտ Հանրային իրավապահ գործունեություն և ուղղիչ ծառայություններ ու սոցիալական ծառայություններ
Ենթաոլորտ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Առավել բարենպաստության ռեժիմ (3-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու պետական իրավապահ գործունեության և ուղղիչ աշխատանքների և այնպիսի սոցիալական ծառայությունների ներդրումների հետ կապված ցանկացած միջոց, ինչպիսիք են եկամտի երաշխավորումը կամ ապահովագրությունը, սոցիալական ապահովությունը կամ ապահովագրությունը, սոցիալական ապահովումը, տարրական և միջնակարգ կրթությունը, հանրային դասընթացների, առողջապահությունը և երեխաների խնամքը։
Գոյություն ունեցող միջոցներ
12 Ոլորտ Փոխադրումներ
Ենթաոլորտ Օդային փոխադրումներ
Տնտեսական գործունեության տեսակ
Համապատասխան պարտավորություններ Ազգային ռեժիմ (2-րդ հոդված)
Կատարման պահանջների արգելք
(6-րդ հոդված)
Նկարագրություն Ճապոնիան իրավունք է վերապահում ընդունելու կամ իրականացնելու օդանավակայաններ կամ օդանավակայանների շահագործման ծառայությունների ոլորտում ներդրումների իրականացման հետ կապված ցանկացած միջոց։
Այս գրառման նպատակներով «օդանավակայանի շահագործման ծառայություններ» եզրույթը նշանակում է՝ ավիատերմինալի, թռիչքադաշտի և օդանավակայանային ենթակառուցվածքների շահագործման այլ ծառայությունների տրամադրում վճարի դիմաց կամ պայմանագրային հիմունքներով։ Օդանավակայանի շահագործման ծառայությունները չեն ներառում աերոնավիգացիոն ծառայությունները։
Գոյություն ունեցող միջոցներ