Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Մտավոր սեփականության իրավունքները

1. Պայմանավորվող կողմերը պետք է տրամադրեն և ապահովեն մտավոր սեփականության իրավունքների համապատասխան և արդյունավետ պաշտպանություն և խթանեն արդյունավետությունն ու թափանցիկությունը մտավոր սեփականության պաշտպանության համակարգում: Այս նպատակով Պայմանավորվող կողմերն անհապաղ խորհրդակցում են միմյանց հետ՝ Պայմանավորվող կողմերից ցանկացածի պահանջով: Խորհրդակցությունների արդյունքներից կախված՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենքների և կանոնակարգերի համաձայն, իրականացնում է պատշաճ միջոցներ այն գործոնները վերացնելու ուղղությամբ, որոնք ճանաչվել են որպես մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների վրա բացասական ազդեցություն ունեցող:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է ազդի Պայմանավորվող կողմերի՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասով այն բազմակողմանի համաձայնագրերով նախատեսված իրավունքների և պարտավորությունների վրա, որոնց կողմ են Պայմանավորվող կողմերը:

3. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի վրա պարտավորություն դրվի Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողների և նրանց ներդրումների վրա տարածելու մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն առնչվող այն բազմակողմանի համաձայնագրերի ուժով տրամադրվող ռեժիմը, որոնց կողմ է առաջին Պայմանավորվող կողմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։