Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 11
Հոդված 11
Ներդրողների մուտքը, կացությունը և բնակությունը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, բարյացակամորեն քննարկում է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձի և մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկությունում աշխատող անձնակազմի և գործադիր ղեկավարի, կառավարչի և տնօրենների խորհրդի անդամի մուտքի, կացության և բնակության համար դիմումները, ովքեր ցանկանում են մուտք գործել առաջին Պայմանավորվող կողմի տարածք և ներդրումային գործունեություն իրականացնելու նպատակով մնալ այնտեղ: