Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Փոխանցումները

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երաշխավորում է, որ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի՝ իր տարածքում ներդրման հետ կապված բոլոր փոխանցումները ազատորեն կկատարվեն դեպի իր տարածք և իր տարածքից դուրս՝ առանց հետաձգման։ Այդ փոխանցումները մասնավորապես, սակայն ոչ բացառապես, ներառում են.

a) ներդրման պահպանման կամ ընդլայնման համար սկզբնական կապիտալը և լրացուցիչ գումարները.

b) շահույթները, տոկոսը, կապիտալի հավելաճը, շահաբաժինները, ռոյալթիները, վճարները և ներդրումներից ստացվող այլ ընթացիկ եկամուտները.

c) պայմանագրից բխող վճարումները, ներառյալ ներդրումների հետ կապված փոխառության վճարումները.

d) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացվող միջոցները.

e) օտարերկրյա անձնակազմի աշխատավարձը և վարձատրությունները, որի աշխատանքը կապված է առաջին Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումների հետ.

f) 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն կատարվող վճարումները, և

g) վեճի լուծումից բխող վճարումները։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ նման փոխանցումները կկատարվեն առանց հետաձգման, ազատ փոխարկելի արժույթներով՝ փոխանցման ամսաթվին գործող շուկայական փոխարժեքով:

3. Չհակասելով 1-ին և 2-րդ կետերին՝ Պայմանավորվող կողմը կարող է հետաձգել կամ կանխել փոխանցումը համարժեք, ոչ խտրական և բարեխիղճ ձևով կիրառելով իր օրենքներն ու կանոնակարգերը, որոնք առնչվում են՝

a) սնանկությանը, անվճարունակությանը կամ պարտատերերի իրավունքների պաշտպանությանը.

b) արժեթղթերի, ֆյուչերսների, օպցիոնների կամ ածանցյալ գործիքների թողարկմանը, առքուվաճառքին կամ դրանցով գործառնությունների կատարմանը.

c) քրեական կամ այլ իրավախախտումներին.

d) արժութային կամ այլ դրամական գործիքների փոխանցման վերաբերյալ հաշվետվություններին կամ հաշիվների վարմանը, երբ անհրաժեշտ է աջակցել իրավապահ կամ ֆինանսական հարցեր կարգավորող մարմիններին, կամ

e) արբիտրաժային վարույթներով որոշումների կամ վճիռների կատարման ապահովմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։