Հոդված 16
Հոդված 16
Ընդհանուր բնույթի և անվտանգությանն առնչվող բացառությունները
1. Ըստ այն պահանջի, որ նման միջոցները Պայմանավորվող կողմի կողմից չեն իրականացվում այնպիսի ձևով, ինչը կհամարվեր կամայական կամ անհիմն խտրականության միջոց կամ քողարկված սահմանափակում՝ կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և առաջին Պայմանավորվող կողմի տարածքում նրանց ներդրումների հետ, սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ առաջին Պայմանավորվող կողմի կողմից այնպիսի միջոցներ ընդունելու կամ իրականացնելու համար, որոնք.
a) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության համար.
b) անհրաժեշտ են հասարակական բարոյականությունը պաշտպանելու կամ հասարակական կարգը պահպանելու համար՝ պայմանով, որ հասարակական կարգի պահպանությունից բացառություն կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հասարակության հիմնարար շահերից մեկը գտնվում է իրական և բավական լուրջ սպառնալիքի տակ.
c) անհրաժեշտ են ապահովելու համար համապատասխանությունը սույն օրենքներին կամ կանոնակարգերին, որոնք չեն հակասում սույն Համաձայնագրի դրույթներին, ներառյալ` նրանց, որոնք առնչվում են՝
i) կեղծ և խարդախ գործելակերպի կանխարգելմանը կամ պայմանագիրը չկատարելու արդյունքում առաջացող հետևանքներին,
ii) անհատի անձնական կյանքի պաշտպանությանը՝ կապված անձնական տվյալների մշակման ու տարածման և անձնական գործերի ու հաշիվների գաղտնիության պաշտպանության հետ, կամ
iii) ապահովությանը, կամ
d) կիրառվել են գեղարվեստական, պատմական կամ հնագիտական արժեք ունեցող ազգային հարստության պաշտպանության համար:
2. Ըստ 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ Պայմանավորվող կողմի կողմից այնպիսի միջոցներ ընդունելու կամ իրականացնելու համար, որոնք.
a) նա համարում է անհրաժեշտ իր անվտանգության տեսանկյունից հիմնական օգուտները պաշտպանելու համար, որոնք՝
i) իրականացվել են այդ Պայմանավորվող կողմում կամ միջազգային հարաբերություններում պատերազմի, զինված հակամարտության կամ այլ արտակարգ դրության ժամանակ, կամ
ii) առնչվում են զենքի չտարածման ռեժիմը պահպանող ազգային քաղաքականության կամ միջազգային համաձայնագրերի իրականացմանը, կամ
b) ուղղված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված իր պարտավորությունների իրագործմանը: