Հոդված 22
Հոդված 22
Օգուտների մերժումը
1. Պայմանավորվող կողմը կարող է մերժել կիրառել սույն Համաձայնագրով նախատեսված արտոնությունները մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի համար, որը այդ մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկությունն է, և վերջինիս կողմից կատարված ներդրումների նկատմամբ, եթե այդ ձեռնարկությունը Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողի սեփականությունն է կամ վերահսկվում է նրա կողմից, և մերժող Պայմանավորվող կողմը՝
a) Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, կամ
b) ընդունում կամ պահպանում է այնպիսի միջոցներ Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի նկատմամբ, որոնք արգելում են գործարքները ձեռնարկության հետ, կամ որոնք կհամարվեին խախտված կամ շրջանցված, եթե սույն Համաձայնագրի արտոնությունները տրամադրվեին այդ ձեռնարկությանը կամ դրա ներդրումներին:
2. Պայմանավորվող կողմը կարող է մերժել սույն Համաձայնագրով նախատեսված արտոնությունների կիրառումը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի նկատմամբ, որը այդ մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություն է, և նրա ներդրումների նկատմամբ, եթե այդ ձեռնարկությունը Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի կամ մերժող Պայմանավորվող կողմի ներդրողի սեփականությունն է կամ վերահսկվում է նրա կողմից, և ձեռնարկությունը չի իրականացնում կարևոր բիզնես գործունեություն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
3. Սույն հոդվածի նպատակով ձեռնարկությունը՝
a) ներդրողի «սեփականությունն» է, եթե նրա բաժնային մասնակցության ավելի քան 50%-ը շահավետորեն պատկանում է ներդրողին, և
b) «վերահսկվում» է ներդրողի կողմից, եթե ներդրողն իրավասու է նշանակելու նրա տնօրենների մեծ մասին կամ այլ ձևով օրինականորեն կառավարելու նրա գործողությունները։