Հոդված 13
Հոդված 13
Բախումներից պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք իրենց ներդրումների մասով կրել են կորուստ կամ վնաս առաջին Պայմանավորվող կողմի տարածքում՝ զինված ընդհարման կամ արտակարգ իրավիճակի հետևանքով, ինչպիսիք են՝ հեղափոխությունը, ապստամբությունը, քաղաքացիական անկարգությունը կամ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում ցանկացած այլ նմանատիպ իրադարձությունը, վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որևէ այլ լուծման մասով տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող կողմի ներդրողներին՝ կախված, թե որն է առավել բարենպաստ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար։
2. Որպես լուծման միջոց՝ 1-ին կետում նշված ցանկացած վճարում պետք է լինի արդյունավետորեն իրացվելի, ազատ փոխանցելի և ազատ փոխարկելի` ազատ կիրառելի արժույթների շուկայական փոխարժեքով։
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է շեղվի 1-ին կետով նախատեսված իր պարտավորությունների կատարումից 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն իրականացված միջոցների պատճառով։