Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Սուբրոգացիան

Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա նշանակած գործակալությունը երաշխավորության, երաշխիքի կամ ապահովագրական պայմանագրի հիման վրա վճարում է կատարում այդ Պայմանավորվող կողմի ցանկացած ներդրողին՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նման ներդրողի ներդրումների կապակցությամբ, վերջին Պայմանավորվող կողմը պետք է ճանաչի առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած գործակալությանը նման ներդրողի որևէ իրավունքի կամ պահանջի փոխանցումը, որի հաշվին կատարվում է նման վճարում, և պետք է ճանաչի առաջին Պայմանավորվող կողմի կամ նրա նշանակած գործակալության իրավունքը՝ սուբրոգացիայի ուժով իրացնելու որևէ նման իրավունք կամ պահանջ՝ նույն ծավալով, ինչ ներդրողի սկզբնական իրավունքը կամ պահանջն են։ Ինչ վերաբերում է իրավունքի կամ պահանջի նման փոխանցման և այդ վճարման փոխանցման ուժով այդ առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած գործակալությանը կատարվելիք վճարմանը, 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների դրույթները կիրառվում են համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։