Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Օտարումը և փոխհատուցումը

1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող օտարել կամ ազգայնացնել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի՝ իր տարածքում գտնվող ներդրումները կամ ձեռնարկել ցանկացած միջոց, որ համարժեք է օտարմանը կամ ազգայնացմանը (այսուհետև՝ օտարում), բացառությամբ՝

a) հանրային նպատակներով.

b) առանց խտրականության.

c) վճարի հիման վրա`

i) Ճապոնիայի դեպքում՝ օտարումից անմիջապես հետո՝ 2-5-րդ կետերին համապատասխան համարժեք ու արդյունավետ փոխհատուցմամբ, և

ii) Հայաստանի Հանրապետության դեպքում՝ նախքան օտարումը՝ 2-5-րդ կետերին համապատասխան՝ համարժեք ու արդյունավետ փոխհատուցմամբ, և

d) համաձայն պատշաճ իրավական ընթացակարգի։

2. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարված ներդրումների՝ օտարման մասին հանրորեն հայտարարվելու պահի դրությամբ կամ օտարումը կատարելու պահին գործող իրական շուկայական արժեքին՝ կախված, թե որն է ավելի վաղ տեղի ունեցել: Իրական շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ օտարումն ավելի վաղ է հանրորեն հայտնի դարձել։

3. Փոխհատուցումը պետք է վճարվի առանց հետաձգման, ներառի առևտրային ողջամիտ դրույքով տոկոս՝ հաշվարկված օտարման ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը, և պետք է լինի արդյունավետորեն իրացվելի ու ազատ փոխանցելի:

4. Եթե վճարումը կատարվում է ազատ փոխարկելի արժույթով, վճարվող փոխհատուցումը պետք է ներառի առևտրային ողջամիտ դրույքով տոկոս այդ արժույթի համար՝ հաշվարկված օտարման ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը։

5. Եթե Պայմանավորվող կողմն ընտրում է ազատ փոխարկելի արժույթից տարբեր արժույթով վճարելու տարբերակը, ապա վճարվող փոխհատուցումը, որը փոխարկվում է վճարման արժույթի՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող շուկայական փոխարժեքով, չպետք է պակաս լինի, քան հետևյալների գումարը.

a) օտարման ամսաթվի դրությամբ արդար շուկայական արժեքը, որը փոխարկվում է ազատ փոխարկելի արժույթի՝ տվյալ ամսաթվի դրությամբ գործող շուկայական փոխարժեքով, և

b) այդ ազատ փոխարկելի արժույթի համար առևտրային ողջամիտ դրույքով տոկոս՝ հաշվարկված օտարման ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը։

6. Սույն հոդվածը չի կիրառվում մտավոր սեփականության իրավունքների հետ կապված պարտադիր լիցենզիաների՝ ՄՍԻԱԱ համաձայնագրին համապատասխան տրամադրման կամ մտավոր սեփականության իրավունքների դադարման, սահմանափակման կամ ծագման նկատմամբ՝ այնքանով, որքանով նման տրամադրումը, դադարումը, սահմանափակումը կամ ծագումը համահունչ են ՄՍԻԱԱ համաձայնագրին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։