Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Ժամանակավոր պաշտպանական միջոցները

1. Պայմանավորվող կողմը կարող է ընդունել կամ իրականացնել սահմանափակող միջոցներ՝ կապված կապիտալի մասով միջսահմանային գործառնությունների, ինչպես նաև վճարումների կամ փոխանցումների՝ ներառյալ ներդրումներին առնչվող գործառնությունների համար 15-րդ հոդվածում նշված փոխանցումների հետ՝

a) վճարային հաշվեկշռի հետ կապված և արտաքին ֆինանսական լուրջ դժվարությունների կամ այդպիսի վտանգի դեպքում, կամ

b) այն բացառիկ դեպքերում, երբ կապիտալի շարժն առաջացնում է կամ սպառնում է առաջացնել լուրջ դժվարություններ մակրոտնտեսական կառավարման համար, մասնավորապես՝ դրամական և արտարժութային քաղաքականությունների առումով։

2. 1-ին կետում նշված սահմանափակող միջոցները պետք է՝

a) կիրառվեն այնպես, որ մյուս Պայմանավորվող կողմն ունենա ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան Պայմանավորվող կողմ չհանդիսացող որևէ կողմ.

b) համապատասխանեն Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին.

c) չգերազանցեն միջոցները, որոնք անհրաժեշտ են 1-ին կետով նախատեսված հանգամանքների հետ գործ ունենալու համար.

d) լինեն ժամանակավոր և աստիճանաբար հանվեն 1-ին կետում նշված իրավիճակի զարգացմանը զուգահեռ.

e) անհապաղ փոխանցվեն մյուս Պայմանավորվող կողմին, և

f) անհարկի չվնասեն մյուս Պայմանավորվող կողմի առևտրային, տնտեսական և ֆինանսական շահերը:

3. 1-ին կետով նախատեսված ցանկացած միջոց ընդունած Պայմանավորվող կողմը, ըստ պահանջի, մյուս Պայմանավորվող կողմի հետ սկսում է խորհրդակցություններ՝ առաջին Պայմանավորվող կողմի ընդունած սահմանափակումները վերանայելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։