Հոդված 8
Հոդված 8
Թափանցիկությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհապաղ հրապարակում կամ որևէ այլ կերպով հանրությանը հասանելի է դարձնում իր օրենքները, կանոնակարգերը, վարչական ընթացակարգերը, վարչական գործերով որոշումներն ու դատարանի ընդհանուր կիրառության որոշումները, ինչպես նաև միջազգային համաձայնագրերը, որոնք առնչվում կամ ազդում են սույն Համաձայնագրի կիրառմանև գործողության վրա:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող Կողմի խնդրանքով, անհապաղ պատասխանում է կոնկրետ հարցերին և այդ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է 1-ին կետում նշված հարցերին վերաբերող տեղեկատվություն։
3. 1-ին և 2-րդ կետերը չեն մեկնաբանվում այնպես, որ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը պարտավորվի հայտնելու այնպիսի գաղտնի տեղեկություն, որի հրապարակումը կխոչընդոտի օրենքի կատարմանը կամ որևէ այլ կերպով կհակասի հանրային շահին, կամ որը կարող է սահմանափակել գաղտնիությունը կամ օրինական առևտրային շահերը։