Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-30-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 101. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 101. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված և դատարանի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով և 27-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են 2005 թվականի հուլիսի 1-ից:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են, եթե պարտապանի` սույն օրենքով սահմանված սնանկության հատկանիշներն ի հայտ են եկել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. հունվարի 14

Երևան

ՀՕ-17-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։