Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-30-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 22. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու հայցը մերժելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ հայցադիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը) և հարկադիր կատարողը` վերջինիս կողմից հայցադիմում ներկայացնելու դեպքում:

3. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի գործողությունները:

4. Դատարանի վճռի բեկանումից հետո գործը քննվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում միանձնյա` այլ դատավորի կողմից:

5. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում` վճռաբեկության կարգով, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում: Մնացած դեպքերում դատավորի կայացրած որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։