Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-30-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 36. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

1. Ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:

Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը:

2. Ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը պետք է հրապարակվի ժողովի հրավիրման օրվանից 5 օր առաջ:

3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) պարտապանի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

գ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

դ) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը.

ե) ժողովի մասնակիցների գրանցման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։