Գլուխ 12 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 97. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ և ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԳՈՒՅՔԸ
Հոդված 97. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ և ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԳՈՒՅՔԸ
1. Պարտապանին պատկանող շրջանառությունից հանված գույքն օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարիչը հանձնում է իրավասու պետական մարմիններին:
2. Պարտապանին պատկանող սահմանափակ շրջանառու գույքը կառավարչի կողմից կարող է օտարվել միայն նման գույք` որպես սեփականություն ունենալու իրավունք ունեցող անձանց կամ կարող է օտարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հատուկ թույլտվություն ստացած անձանց: