Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 85. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ
Հոդված 85. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ
1. Սույն օրենքով սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները դատավորի որոշմամբ կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող խմբում:
2. Սույն հոդվածով սահմանված պահանջներն ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացնելու դեպքում բավարարման ենթակա չեն: