Հոդված 13. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 13. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցադիմումին կից ներկայացվում են (իսկ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`
ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցներ.
բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորություններ.
գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.
դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է` լիակատար անդամների անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.
ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.
զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին:
2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է հայցադիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր:
3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: