Հոդված 7. ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 7. ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Պարտապանի սնանկությունը ճանաչելու հայցադիմումը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձանց կողմից նույն հոդվածում սահմանված դեպքերում և ժամկետում չներկայացնելու դեպքում հայցադիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտատերերի առջև սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտապանի այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նույն պատասխանատվությունն առաջանում է նաև հարկադիր կատարողի համար` սույն օրենքի 6-րդ հոդվածում վերջինիս համար սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածում նախատեսված դեպքերում և ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետևանքով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար: