Հոդված 18. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Հոդված 18. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1. Սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտապանի հայցադիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե առկա է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը (հիմքերը):
2. Եթե սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունը վիճելի է, ակնհայտ չէ, ապա դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և հայցադիմումում նշված պարտատերերը:
Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
3. Դատական նիստում հայցադիմումի քննարկման արդյունքներով դատավորը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ հայցը մերժելու մասին:
4. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում` դրա կայացման, իսկ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում` դատական նիստում հրապարակման պահից 15 օր հետո: