Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ
Հոդված 53. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 53. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
1. Այն դեպքում, երբ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պայմանագրի մյուս կողմը համաձայն է պարտապանի` ծառայություններ մատուցելու պայմանագրային պարտավորություններն ընդունել, ապա պարտապանը կարող է կառավարչի հսկողությամբ իրականացնել այդ ծառայությունները` մինչև պարտապանի լուծարումը:
2. Գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել:
3. Եթե կառավարիչը գտնում է ոչ նպատակահարմար պարտապանի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունների կատարումը, ապա այդ պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով: