Գլուխ 8 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոդված 66. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
Հոդված 66. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
1. Պարտատերերի ժողովն իրավունք ունի քննարկել ֆինանսական առողջացման ծրագիրը մինչև 12 ամիս ժամկետով երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ մտցնելու հարցը:
2. Դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու կամ դրա մեջ փոփոխություններ մտցնելու մասին, եթե այդ որոշումն ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ սույն օրենքի 63-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: