Գլուխ 11 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 95. ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 95. ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրավաբանական անձինք, որոնք օրենսդրության պահանջներին համապատասխան չեն անցել վերագրանցում, և որոնց վերագրանցման ժամկետը լրացել է սնանկության վերաբերյալ գործը հարուցելու պահին, ենթակա չեն ֆինանսական առողջացման և պետք է լուծարվեն սույն օրենքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով: