Հոդված 13
Հոդված 13
Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանը
1. Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի գրանցման եւ Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուի կողմից ներկայացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում գրանցում է Միության ապրանքային նշանը եւ տրամադրում է Միության ապրանքային նշանի վկայագիրը։
Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում ներառվող տեղեկությունների կազմը, ինչպես նաեւ Միության ապրանքային նշանի վկայագրի ձեւը եւ դրանում նշվող տեղեկությունների կազմը սահմանվում են Հրահանգով:
2. Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանի ազգային բաժինների տեղեկությունների հավաստիության եւ ամբողջականության համար պատասխանատվությունը կրում են համապատասխան տեղեկատվությունը տեղադրած ազգային արտոնագրային գերատեսչությունները։
3. Եթե Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանի տեղեկությունները չեն համապատասխանում Միության ապրանքային նշանի գրանցման մասին ազգային արտոնագրային գերատեսչությունների որոշումներում պարունակվող տեղեկություններին, գերակայում են նշված որոշումներում պարունակվող տեղեկությունները։
4. Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանի տեղեկություններում փոփոխությունների կատարումն իրականացվում է տուրքը ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով վճարելու պայմանով։
5. Ազգային արտոնագրային գերատեսչությունը, որը վարում է Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանի ազգային բաժինը, տվյալ բաժնից ձեւակերպում է քաղվածք՝ ազգային արտոնագրային գերատեսչության ղեկավարի ստորագրությամբ։
Այդպիսի քաղվածքը հավասար իրավաբանական ուժ ունի բոլոր անդամ պետությունների տարածքներում։