Հոդված 2
Հոդված 2
Սահմանումները
Սույն պայմանագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետեւյալ իմաստը.
Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյան՝ Միության ապրանքների ծագման տեղանունների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) եւ տեղադրվում է Միության պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում.
Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան՝ Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) եւ տեղադրվում է Միության պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում.
հայտատու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի հայտ կամ Միության ապրանքի ծագման տեղանվան հայտ է ներկայացրել անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչություն.
Միության ապրանքի ծագման տեղանվան հայտ՝ Միության ապրանքի ծագման տեղանունը գրանցելու եւ այն օգտագործելու իրավունք տրամադրելու կամ Միության ապրանքի ծագման գրանցված տեղանունն օգտագործելու իրավունք տրամադրելու հայտ, որը Միության ապրանքի ծագման տեղանունը գրանցելու եւ այն օգտագործելու իրավունք տրամադրելու կամ Միության ապրանքի ծագման գրանցված տեղանունն օգտագործելու իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ է.
Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը, սպասարկման նշանը գրանցելու հայտ, որը Միության ապրանքային նշանը, սպասարկման նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարունակող փաստաթուղթ է.
Հրահանգ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են Միության ապրանքային նշանի հայտի եւ Միության ապրանքի ծագման տեղանվան հայտի ներկայացման, դրանց քննարկման, Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ ապրանքի ծագման տեղանվան գրանցման ու դրանց իրավական պահպանության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող կանոնները.
Միության կոլեկտիվ նշան՝ այն ընկերակցության, միության կամ այլ միավորման ապրանքային նշան, որոնց ստեղծումը եւ գործունեությունը չեն հակասում այն անդամ պետության օրենսդրության պահանջներին, որի տարածքում դրանք ստեղծվել են, որը նախատեսված է այդպիսի միավորումների կազմում ընդգրկված անձանց կողմից արտադրվող եւ (կամ) իրացվող ապրանքները նշելու համար.
ազգային արտոնագրային գերատեսչություն՝ անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն), որը պատասխանատու է իր պետության օրենսդրությանը համապատասխան սույն պայմանագրի իրականացման համար։ Սույն պայմանագրում ազգային արտոնագրային գերատեսչությունը, որտեղ ներկայացվել է Միության ապրանքային նշանի հայտ կամ Միության ապրանքի ծագման տեղանվան հայտ, կոչվում է «ներկայացման գերատեսչություն».
Միության ապրանքի ծագման տեղանուն՝ նիշ, որը երկրի, քաղաքային կամ գյուղական բնակավայրի, տեղանքի կամ այլ աշխարհագրական օբյեկտի ժամանակակից կամ պատմական, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, լրիվ կամ կրճատ անվանումն է կամ պարունակում է այդ անվանումը, կամ այդպիսի անվանումից ածանցված եւ այն ապրանքի համար օգտագործման արդյունքում հայտնի դարձած նիշ, որի առանձնահատուկ հատկանիշները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով եւ (կամ) մարդկային գործոններով, որոնք միաժամանակ պահպանվում են բոլոր անդամ պետությունների տարածքներում.
պաշտոնական կայք՝ Միության պաշտոնական կայք՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում.
տուրք՝ սույն պայմանագրով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների իրականացման համար վճար, որը փոխանցվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
իրավատեր՝ Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի նկատմամբ բացառիկ իրավունք կամ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձ.
Միության ապրանքային նշանի վկայագիր՝ փաստաթուղթ, որը հավաստում է Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի առաջնությունը եւ անդամ պետությունների տարածքներում Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը՝ դրանում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների համար։
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր՝ փաստաթուղթ, որը հավաստում է անդամ պետությունների տարածքներում Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը.
Միության ապրանքային նշան՝ Միության ապրանքային նշան, սպասարկման նշան, որը նիշ է, որն օգտագործվում է ապրանքների, աշխատանքների եւ (կամ) ծառայությունների (այսուհետ՝ ապրանքներ) անհատականացման համար եւ պահպանվում է միաժամանակ բոլոր անդամ պետությունների տարածքներում։
Գլուխ II
Միության ապրանքային նշանները