Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Միության ապրանքային նշանի առաջնությունը

1. Սույն պայմանագրի նպատակների համար Միության ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է Միության ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականով։

2. Միության ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել ապրանքային նշանի առաջին հայտը «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ՝ Փարիզյան կոնվենցիա) մասնակից պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիոն առաջնությունը), եթե Միության ապրանքային նշանի հայտը ներկայացման գերատեսչություն է ներկայացվել նշված թվականից 6 ամսվա ընթացքում:

3. Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա զետեղված Միության ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրությունն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե Միության ապրանքային նշանի հայտը ներկայացման գերատեսչություն է ներկայացվել նշված թվականից 6 ամսվա ընթացքում:

4. Հայտարկված ապրանքների համար Միության ապրանքային նշանի բազմակի առաջնությունը սահմանվում է հայտատուի միջնորդությամբ այդ հայտատուի՝ ապրանքային նշանների մի քանի հայտերի առկայության դեպքում, որոնք Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններում ներկայացվել են մեկ նիշի համար՝ Միության ապրանքային նշանի համար ներկայացված հայտում նշված տարբեր ապրանքների համար։

5. Այն դեպքում, երբ Միության ապրանքային նշանի հայտը պարունակում է դրա ներկայացման թվականից ավելի վաղ առաջնություն սահմանելու մասին նշում, Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելիս կամ հայտը ներկայացնելու թվականից հետո 3 ամսից ոչ ուշ հայտատուն պետք է ներկայացնի այդ պահանջի իրավաչափությունը հաստատող փաստաթղթեր։

6. Միության ապրանքային նշանի զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը եւ դրա առաջնությունը (դրա առկայության դեպքում)։

7. Միության ապրանքային նշանի առաջնությունը կարող է «Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի Մադրիդյան համաձայնագրին եւ «Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրի՝ 1989 թվականի հունիսի 27-ի Արձանագրությանը համապատասխան սահմանվել միջազգային գրանցման թվականով, տարածքային ընդլայնման մասին գրառում կատարելու թվականով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։