Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Միության ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը

1. Միության ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը տրամադրվում է բոլոր անդամ պետությունների տարածքներում միաժամանակ՝ ներկայացման գերատեսչության կողմից սույն պայմանագրին համապատասխան Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանում դրա գրանցման հիման վրա։

2. Չի թույլատրվում Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր չունեցող անձանց կողմից Միության ապրանքի ծագման գրանցված տեղանվան օգտագործումը, նույնիսկ եթե այդ դեպքում նշվում է ապրանքի ծագման իսկական վայրը, կամ անվանումն օգտագործվում է թարգմանաբար, գրադարձված եւ տառադարձված կամ այնպիսի բառերի զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «ոճով», «եղանակ», «նմանակում», «մեթոդ» եւ նմանատիպ բառերը, ինչպես նաեւ նման նիշի օգտագործումը ցանկացած ապրանքի համար, որն ապրանքի ծագման վայրի եւ առանձնահատուկ հատկանիշների վերաբերյալ կարող է սպառողին մոլորության մեջ գցել։

3. Միության ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը դադարեցնելու կամ Միության ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու դեպքում ցանկացած անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ներկայացման գերատեսչությունը պարտավոր է Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։