Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման կարգը

1. Միության ապրանքի ծագման տեղանվան հայտը հայտատուի կողմից ներկայացվում է Հրահանգով սահմանվող ձեւով եւ կարգով։

Այն դեպքում, եթե հայտատուն անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ապա ներկայացման գերատեսչություն է այն անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությունը, որի տարածքում գտնվում է այն աշխարհագրական օբյեկտը, որի անվանումը (դրանից ածանցված անվանումը) հայտարկվում է որպես Միության ապրանքի ծագման տեղանուն գրանցման համար։ Եթե հայտատուն Միության անդամ չհանդիսացող պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ապա ներկայացման գերատեսչություն կարող է լինել ցանկացած անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությունը։

2. Միության ապրանքի ծագման տեղանվան հայտը պետք է վերաբերի Միության ապրանքի ծագման մեկ տեղանվանը եւ պարունակի՝

1) հայտատուի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (վերջինը՝ առկայության դեպքում)) եւ գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն, ինչպես նաեւ ներկայացման գերատեսչության պետության տարածքում նամակագրություն վարելու հասցեն.

2) հայտարկվող նիշ.

3) այն ապրանքի նշումը, որի նիշման համար խնդրարկվում են գրանցումը եւ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի տրամադրումը կամ Միության ապրանքի ծագման գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի տրամադրումը՝ դրա արտադրության վայրի (աշխարհագրական օբյեկտի սահմանների) նշումով.

4) ապրանքի առանձնահատուկ հատկանիշների նկարագրությունը։

3. Միության ապրանքի ծագման տեղանվան հայտին կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը.

1) այն անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձի համար, որի տարածքում գտնվում է այն աշխարհագրական օբյեկտը, որի անվանումը (դրանից ածանցված անվանումը) որպես Միության ապրանքի ծագման տեղանուն հայտարկվում է գրանցման համար, անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտատուն արտադրում է ապրանք, որի առանձնահատուկ հատկանիշները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով եւ (կամ) մարդկային գործոններով.

2) Միության անդամ չհանդիսացող պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձի համար՝ փաստաթուղթ, որով հաստատվում է ապրանքի ծագման պետությունում Միության ապրանքի ծագման հայտարկված տեղանունն օգտագործելու այդ անձի իրավունքը,

3) Միության ապրանքի ծագման տեղանվան հայտի ներկայացման եւ դրա փորձաքննության համար ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթեր։

4. Ներկայացման գերատեսչության կողմից Միության ապրանքի ծագման տեղանվան հայտի փորձաքննության անցկացման կարգը սահմանվում է ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ։

Միության ապրանքի ծագման տեղանվան հայտով ներկայացման գերատեսչության հետ գործերի վարումը կարող է հայտատուի կողմից իրականացվել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով, այդ թվում՝ համապատասխան ներկայացման գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։

5. Միության ապրանքի ծագման տեղանուն կարող է ճանաչվել այն նիշը, որը թույլ է տալիս ապրանքը նույնականացնել որպես որոշակի աշխարհագրական օբյեկտի տարածքից ծագող, եւ որը, թեեւ չի պարունակում այդ օբյեկտի անվանումը, հայտնի է դարձել տվյալ նիշն այն ապրանքի համար օգտագործելու արդյունքում, որի առանձնահատուկ հատկանիշները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով եւ (կամ) մարդկային գործոններով։

Միության ապրանքի ծագման տեղանուն չի ճանաչվում այն նիշը, որը, թեեւ աշխարհագրական օբյեկտի անվանում է կամ իր մեջ պարունակում է այդ անվանումը, սակայն համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես ցանկացած անդամ պետության տարածքում որոշակի տեսակի ապրանքի՝ դրա արտադրության վայրի հետ չկապված նիշ։

6. Միության ապրանքի ծագման տեղանվան հայտի փորձաքննության արդյունքներով ընդունված որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու թվականից 3 ամսվա ընթացքում ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողոքարկելու։

7. Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ դրա օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշում կամ Միության ապրանքի ծագման գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշում ընդունած ներկայացման գերատեսչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է ընդունված որոշման մասին եւ ազգային արտոնագրային գերատեսչություններ է ուղարկում Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագրի տրամադրման համար տուրքի գումարի եւ այդ տուրքի վճարման համար վճարային վավերապայմանների նշումով փաստաթղթեր տրամադրելու մասին հարցումներ։

Ազգային արտոնագրային գերատեսչությունները հարցումն ստանալու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացման գերատեսչություն են ուղարկում փաստաթղթեր՝ Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագրի տրամադրման համար տուրքի գումարի եւ այդ տուրքի վճարման համար վճարային վավերապայմանների նշումով։

Նշված տուրքերի չափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագրի տրամադրման համար տուրքերը վճարելու անհրաժեշտության մասին ծանուցումն ուղարկվելու թվականից 1 ամսվա ընթացքում հայտատուն ներկայացման գերատեսչություն է ներկայացնում Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագրի տրամադրման համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթեր։

Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Միության ապրանքի ծագման տեղանվան հայտը համարվում է հետ կանչված, եւ վկայագրի տրամադրումը չի իրականացվում, ինչի մասին ներկայացման գերատեսչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է ուղարկում։

Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ դրա օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշման (Միության ապրանքի ծագման գրանցված տեղանվան օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշման) հիման վրա ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագրի տրամադրման համար տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերը հայտատուի կողմից ներկայացնելու թվականից 5 աշխատանքային օրվա ընթացքում Միության ապրանքի ծագման տեղանունը գրանցում է Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանում եւ (կամ) տրամադրում է Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը։

Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյան մուտքագրվող տեղեկությունների կազմը, ինչպես նաեւ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի ձեւն ու դրանում նշվող տեղեկությունների կազմը սահմանվում են Հրահանգով։

Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանի տեղեկություններում փոփոխությունների կատարումն իրականացվում է տուրքը ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով վճարելու պայմանով։

Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանի ազգային բաժինների տեղեկությունների հավաստիության եւ ամբողջականության համար պատասխանատվությունը կրում են համապատասխան տեղեկատվությունը տեղադրած ազգային արտոնագրային գերատեսչությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։