Հոդված 23
Հոդված 23
Մինչեւ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքի ծագման տեղանվան գրանցման կարգը
1. Անդամ պետությունները կիրականացնեն մինչեւ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքի ծագման տեղանունների՝ համապատասխան ազգային գրանցամատյանների տեղեկությունները պարունակող ցանկերի փոխանակումը։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկերի փոխանակման ընթացակարգի ավարտից հետո ազգային իրավատիրոջ (իրավատերերի) միջնորդությամբ, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չափերով տուրքերի վճարման պայմանով՝ ներկայացման գերատեսչությունն ապրանքի ծագման տեղանունը գրանցում է Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանում եւ տրամադրում է Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը։
Մինչեւ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքի ծագման տեղանունը Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանում գրանցելու կարգը, ինչպես նաեւ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը տրամադրելու կարգը սահմանվում են Հրահանգով:
3. Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը տրամադրվում է այն անդամ պետությունում ապրանքի ծագման տվյալ տեղանվան օգտագործման իրավունքի գործողության ժամկետով, որտեղ այն գրանցված է եղել մինչեւ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու թվականը: Եթե ապրանքի ծագման տեղանունը մի քանի անդամ պետություններում գրանցված է մինչեւ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու թվականը, ապա Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը տրամադրվում է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի գործողության ժամկետով այն անդամ պետությունում, որտեղ այդ ժամկետն ավելի ուշ է լրանում, եւ այդ վկայագրի գործողության ժամկետը հաշվարկվում է այդ իրավունքի գործողության ժամկետն սկսվելու թվականից։
Գլուխ IV
Եզրափակիչ եւ անցումային դրույթներ