Հոդված 15
Հոդված 15
Միության ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը
Միության ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը կարող է վիճարկվել եւ անվավեր ճանաչվել բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար ցանկացած անդամ պետության տարածքում՝ այդ անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչություն, վերաքննիչ մարմին եւ (կամ) անմիջապես դատարան առարկություն (բողոք) ներկայացնելու միջոցով, եթե դիմելու այդպիսի կարգ սահմանված է համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ՝
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում, եթե իրավական պահպանությունը Միության ապրանքային նշանին տրամադրված է եղել սույն պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերին համապատասխան ներկայացվող պահանջների խախտմամբ.
Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում Միության ապրանքային նշանի գրանցման օրվանից 5 տարվա ընթացքում, եթե Միության ապրանքային նշանին չէր կարող իրավական պահպանություն տրամադրվել սույն պայմանագրի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով.
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե Միության ապրանքային նշանին կամ դրան շփոթելու աստիճան նման Միության այլ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու եւ դրա օգտագործման հետ կապված՝ իրավատիրոջ գործողությունները սահմանված կարգով ճանաչվել են իրավունքի չարաշահում կամ անբարեխիղճ մրցակցություն։