Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Հրահանգը

1. Սույն պայմանագրի իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվում է Հրահանգ՝ սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու թվականից հետո 3 ամսվա ընթացքում։

2. Հրահանգը պարունակում է՝

1) Միության ապրանքային նշանի հայտի եւ դրան կցվող փաստաթղթերի ձեւակերպմանը ներկայացվող պահանջները.

2) Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու եւ այդ հայտի նախնական փորձաքննությունն անցկացնելու կարգը.

3) որպես Միության ապրանքային նշան գրանցելու նպատակով հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու կարգը.

4) Միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու կարգը.

5) Միության ապրանքային նշանի հայտը եւ Միության ապրանքային նշանի չեղյալ հայտարարված գրանցումն ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելու, ինչպես նաեւ ապրանքային նշանի գրանցման ազգային հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու կարգը.

6) Միության կոլեկտիվ նշանը եւ Միության կոլեկտիվ նշանի հայտը համապատասխանաբար Միության ապրանքային նշանի եւ Միության ապրանքային նշանի հայտի եւ հակառակը փոխակերպելու կարգը.

7) Միության ապրանքային նշանի գրանցման եւ Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման կարգը.

8) Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանի վարման կարգը.

9) Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու կարգը.

10) Միության ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու կարգը.

11) ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի՝ ավելի վաղ ներկայացված հայտից առանձնացնելու կարգը.

12) Միության ապրանքի ծագման տեղանվան հայտի եւ դրան կցվող փաստաթղթերի ձեւակերպմանը ներկայացվող պահանջները.

13) Միության ապրանքի ծագման տեղանվան հայտի ներկայացման կարգը.

14) Միության ապրանքի ծագման տեղանվան հայտում փոփոխություններ կատարելու կարգը.

15) Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի տրամադրման կարգը.

16) Միության ապրանքների ծագման տեղանունների միասնական գրանցամատյանի վարման կարգը.

17) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու կարգը.

18) ազգային արտոնագրային գերատեսչությունների՝ միմյանց միջեւ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ այն տեղեկատվական փոխգործակցության կարգը, որի իրականացումն ապահովվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ, ինչպես նաեւ պաշտոնական կայքի գործունեության կարգը՝ սույն պայմանագրի կարգավորման ոլորտին առնչվող հարցերի մասով.

19) փաստաթղթերի տիպային ձեւերը.

20) սույն պայմանագրի իրականացման համար անհրաժեշտ այլ կանոններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։