Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը

1. Իրավատերը բացառիկ իրավունք ունի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օգտագործելու Միության ապրանքային նշանը եւ տնօրինելու այդ բացառիկ իրավունքը, ինչպես նաեւ իրավունք ունի այլ անձանց արգելելու նույնատիպ ապրանքների համար Միության ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նիշի օգտագործումը։

Ոչ ոք առանց իրավատիրոջ թույլտվության իրավունք չունի նույնատիպ ապրանքների համար օգտագործելու անդամ պետությունների տարածքներում պահպանվող Միության ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշը։

2. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում այն գրանցելու թվականից մինչեւ 10 տարին լրանալը, որը հաշվարկվում է Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու թվականից։ Բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կարող է ներկայացման գերատեսչության կողմից 10 տարով երկարաձգվել՝ Հրահանգով սահմանված կարգով այդ իրավունքի գործողության վերջին տարվա ընթացքում իրավատիրոջ կողմից ներկայացված դիմումի համաձայն։

3. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կարող է անսահմանափակ անգամ երկարաձգվել։

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքերը վճարվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չափերով։

Իրավատիրոջ միջնորդությամբ Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը լրանալուց հետո նրան տրվում է 6 ամիս՝ սույն հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դիմումը ներկայացնելու համար՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով լրացուցիչ տուրք վճարելու պայմանով։

4. Անդամ պետության տարածքում Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտմանը վերաբերող վեճերը կարգավորվում են այդ պետության օրենսդրությանը համապատասխան։

5. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտման համար անդամ պետության օրենսդրությամբ նախատեսվում է նույնպիսի պատասխանատվություն, ինչպիսին նախատեսված է անդամ պետությունում գրանցված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։