Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Գործողության ոլորտը

1. Սույն պայմանագրով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները։

2. Սույն պայմանագիրը չի կիրառվում հավաստագրային եւ երաշխիքային նշանների, ինչպես նաեւ այն նիշերի նկատմամբ, որոնք չեն կարող ներկայացվել գրաֆիկական տեսքով։

3. Միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ ապրանքի ծագման տեղանվան գրանցումը յուրաքանչյուր անդամ պետությունում ունի ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ ապրանքի ծագման տեղանվան ազգային գրանցման ուժ։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։