Հոդված 11
Հոդված 11
Ազգային արտոնագրային գերատեսչությունների որոշումների բողոքարկումը
1. Սույն պայմանագրի 9-րդ հոդվածի 7-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան ընդունվող՝ ազգային արտոնագրային գերատեսչության որոշման հետ հայտատուի չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի նշված որոշումը ներկայացման գերատեսչության կողմից ուղարկվելու օրվանից 3 ամսվա ընթացքում ազգային արտոնագրային գերատեսչություն ուղարկել այդ որոշման դեմ առարկություն (բողոք) (այսուհետ՝ առարկություն (բողոք))։
2. Առարկությունը (բողոքը) ազգային արտոնագրային գերատեսչություն է ներկայացվում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
3. Ազգային արտոնագրային գերատեսչությունը ներկայացման գերատեսչությանն ստացված առարկության (բողոքի) մասին ծանուցում է դրա ստացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
4. Ազգային արտոնագրային գերատեսչությունը առարկությունը (բողոքը) քննարկվում է դրա ստացման օրվանից 3 ամիսը չգերազանցող ժամկետում։
5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետի ընթացքում ներկայացման գերատեսչությունն ազգային արտոնագրային գերատեսչությունից չի ստանում առարկության (բողոքի) ստացման մասին ծանուցում, ապա ներկայացման գերատեսչությունն այդ ժամկետը լրանալու օրվանից 1 ամսվա ընթացքում ընդունում է որոշում հայտարկված ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանը գրանցելու կամ Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։
6. Ազգային արտոնագրային գերատեսչության որոշումը հայտատուի կողմից բողոքարկվելու դեպքում Միության ապրանքային նշանի հայտի վերաբերյալ որոշումն ընդունվում է ներկայացման գերատեսչության կողմից՝ պայմանով, որ սպառված են ներպետական մակարդակով բողոքարկման բոլոր հնարավորությունները։
7. Ներպետական մակարդակով բողոքարկման ընթացակարգերն ավարտելու արդյունքների մասին ազգային արտոնագրային գերատեսչությունը տեղեկացնում է ներկայացման գերատեսչությանը։