Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Ապրանքային նշանի ազգային գրանցումը Միության ապրանքային նշանի գրանցմամբ փոխարինելը

Եթե անդամ պետություններից յուրաքանչյուրում ապրանքների ամբողջովին կամ մասամբ համընկնող ցանկերի համար միեւնույն իրավատիրոջ անվամբ որպես ապրանքային նշան գրանցված է նույնական նիշ, ապա այդ անձն իրավունք ունի իր ընտրությամբ ցանկացած ազգային արտոնագրային գերատեսչություն ներկայացնելու միջնորդություն Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման մասին։

Միության ապրանքային նշանի վկայագիրը տրվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետով այն անդամ պետությունում, որտեղ այդ ժամկետն ամենաուշն է լրանում՝ դրանում նշելով անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում ամբողջովին համընկնող ապրանքների համար այդ ապրանքային նշանի առաջնության թվականը՝ պայմանով, որ Միության ապրանքային նշանի գրանցման եւ վկայագրի տրամադրման համար տուրքը վճարվել է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չափով, որի ազգային արտոնագրային գերատեսչություն է ներկայացվել Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրման մասին միջնորդությունը։

Ազգային արտոնագրային գերատեսչությունները պարտավոր են ապրանքային նշանների միասնական գրանցամատյաններում նշում կատարել Միության ապրանքային նշանը Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում գրանցելու եւ նախորդող ազգային գրանցումն այդ գրանցմամբ փոխարինելու մասին՝ առանց անդամ պետություններից յուրաքանչյուրում այդ նախորդող գրանցման ուժով ձեռք բերված իրավունքների ոտնահարման։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։