Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Միության ապրանքային նշանի գրանցման չեղյալ հայտարարելը

1. Ազգային արտոնագրային գերատեսչությունները ներկայացման գերատեսչությանը տեղեկացնում են սույն պայմանագրի 15-րդ եւ 16-րդ հոդվածներին համապատասխան ընդունված՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օրինական ուժի մեջ մտած որոշումների մասին։

Նշված որոշումները հիմք են Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում Միության ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար։

Միության ապրանքային նշանի գրանցումը ներկայացման գերատեսչության կողմից չեղյալ է հայտարարվում Միության ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու կամ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու հետ կապված։

2. Ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու մասին որոշման կամ ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հիման վրա ներկայացման գերատեսչությունը չեղյալ է հայտարարում Միության ապրանքային նշանի սկզբնական վկայագիրը եւ տրամադրում է Միության ապրանքային նշանի նոր վկայագիր, որը հավաստում է ապրանքների ճշգրտված ցանկի մասով Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը բոլոր անդամ պետությունների տարածքներում՝ առաջնության թվականի պահպանմամբ։

3. Միության ապրանքային նշանի գրանցումը, որը չեղյալ է հայտարարվել Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում, կարող է փոխակերպվել ազգային հայտի՝ պահպանելով Միության ապրանքային նշանի առաջնության թվականը իրավատիրոջ կամ նրա իրավահաջորդի՝ ազգային արտոնագրային գերատեսչություն ներկայացրած միջնորդության հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։