Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Միության կոլեկտիվ նշանը տնօրինելու առանձնահատկությունները

1. Միության կոլեկտիվ նշանի նկատմամբ իրավունքը չի կարող օտարվել եւ չի կարող լինել լիցենզային պայմանագրի կամ այլ պայմանագրի առարկա, որի միջոցով տրամադրվում է դրա օգտագործման իրավունքը։

2. Միության կոլեկտիվ նշանը գրանցած միավորման մեջ մտնող անձն իրավունք ունի Միության կոլեկտիվ նշանի հետ մեկտեղ օգտվելու իր ապրանքային նշանից։

3. Միության կոլեկտիվ նշանի իրավատերը պարտավոր է ներկայացման գերատեսչությանը տեղեկացնել Միության կոլեկտիվ նշանի կանոնադրության (հիմնադրույթի) փոփոխությունների մասին։

4. Միության կոլեկտիվ նշանը եւ Միության կոլեկտիվ նշանի հայտը կարող են փոխակերպվել համապատասխանաբար Միության ապրանքային նշանի եւ Միության ապրանքային նշանի հայտի եւ հակառակը՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով տուրքը վճարելու պայմանով։

Գլուխ III

Միության ապրանքների ծագման տեղանունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։