Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը

1. Սույն պայմանագրին համապատասխան գրանցված՝ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը գործում է Միության ապրանքի ծագման տեղանվան հայտը ներկայացնելու թվականից սկսած 10 տարվա ընթացքում։

2. Սույն պայմանագրի 23-րդ հոդվածի 3-րդ կետում եւ սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել 10 տարով՝ դրանց սեփականատերերի՝ համապատասխան վկայագրի գործողության վերջին տարվա ընթացքում ներկայացման գերատեսչություն ներկայացված դիմումների հիման վրա՝ ապրանքի ծագման պետությունում այդ պետության օրենսդրությանը համապատասխան Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք տվող պայմանների պահպանման դեպքում։

Վկայագրի գործողության ժամկետը կարող է անսահմանափակ անգամ երկարաձգվել։

3. Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է սույն պայմանագրի պահանջներին համապատասխան՝ հետեւյալի առկայության դեպքում.

1) իրավատիրոջ (անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձի) մոտ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությունն այն մասին, որ իրավատերը համապատասխան աշխարհագրական օբյեկտի սահմաններում արտադրում է վկայագրում նշված առանձնահատուկ հատկանիշներ ունեցող ապրանքը։ Իրավատերը պետք է նման եզրակացությունն ստացած լինի Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության վերջին տարվա ընթացքում.

2) իրավատիրոջ (Միության անդամ չհանդիսացող պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձի) մոտ այն փաստաթուղթը, որը հավաստում է ապրանքի ծագման պետությունում Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման նրա իրավունքը՝ Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումի ներկայացման թվականով.

3) Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքերի՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չափերով վճարումը հաստատող փաստաթղթերը։

4. Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար, իրավատիրոջ միջնորդությամբ, այդ վկայագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նրան տրամադրվում է 6-ամսյա ժամկետ՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով լրացուցիչ տուրք վճարելու պայմանով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։